նիկոլի երազանքի վենդետան գործողության մեջ
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարության փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահագանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի սալջարդ վերք, աջ հոնքի սալջարդ վերք, աջ ականջախեցու սալջարդ վերք, վերին վերջույթների բազմաթիվ սալջարդենր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 27-ամյա Արշակ Մակարյանն է, ով բժիշկներին հայտնել է որ ավտոտնակում աշխատանքներ կատարելիս վայր է ընկել: Մինչ ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները, որ նրա ասածը իրականությունից հեռու է, կարճ ժամանակ անց «Աբովյան» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի աջ թուլակողի, ձախ ուսի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Կոտայքի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Հունանյանն է: Բժիշկները ոստիկաններին, այնուհետև հիվանդանոց ժամանած Աբովյանի քննչական բաժնի քննիչներին ՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոյանի գլխավորությամբ, հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մինչ բժիշիկները պայքարում էին նրանց կյանքի համար, Կոտայքի բաժնի ոստիկաններն ու Աբովյանի քննչական բաժնի քննիչները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում Արամուս գյուղի կենտրոնական փողոցում գտնվող մշակույթի տան մոտ անձանական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Հունանյանը մահակով ծեծի է ենթարկել Ա. Մակարյանին, հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, իսկ վերջինս էլ դանակով հարվածներ է հասցրել Ա. Հունանյանին: Փաստի առթվ Աբովյանի քննչական բաժնում քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա վենդետա է, քանի որ տարիներ առաջ նրանց ընտանիքների միջև հերթական լուրջ միջադեպն է տեղի ունեցել, որի պատճառով կա հարուցված քրեական գործ և մեկ հոգի կալանավորված անձ կա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...