ՀՀ իշխանությունները նպաստում են ադրբեջանցիների վերադարձին Ղարաբաղ
Հայաստանի իշխանությունները, ըստ էության, նպաստում են ադրբեջանցիների վերադարձին Ղարաբաղ: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:
Այդպես, ըստ նրա, Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները փոխանցվել են ադրբեջանական կողմին:
«Դրանից առաջ ղարաբաղցիները գոնե ուրախ էին, որ առնվազն 8 ամիս ստիպված չեն լինի ապրել ադրբեջանցիների հարեւանությամբ»,- նշեց Պողոսյանը:
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Հայաստանի միջազգային գործընկերները պաշտոնական Երեւանի կողմից զիջումներից հետո այսուհետ կփոխեն իրենց վերաբերմունքն այս հարցով եւ էլ ավելի մեծ ճնշում կգործադրեն հայկական կողմի վրա՝ պահանջելով Բաքվին փոխանցել մնացած քարտեզները, քանի որ տարածաշրջանում Երեւանի միջազգային գործընկերներն ունեն իրենց աշխարհաքաղաքական եւ ֆինանսական շահերը:
ՀԿ-ի ղեկավարը նաեւ ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Հայաստանի իշխանություններն ի սկզբանե հերքում էին այդ քարտեզների առկայությունը, եւ նույնիսկ հրաժարվում էին ընդունել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար Ռուստամ Մուրադովի առաջարկը, ով խոստացել էր վերադարձնել Ադրբեջանից բոլոր հայերին ականապատ տարածքների քարտեզների փոխանցման դիմաց: Պաշտոնական Երեւանի նման պահվածքը, ըստ Պողոսյանի, միայն հերթական անգամ տարակուսանք է առաջացնում: Նա շեշտեց, որ եթե Հայաստանն աջակցություն էր ակնկալում Արեւմուտքից, ապա դա, ըստ էության, չեղավ նույնիսկ Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հայերն իսկապես դրա կարիքն ունեին:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ