Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

«Սպառնալիքներով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել, որպեսզի հրաժարվենք Աստծուն և ժողովրդին ծառայելուց». Տեր Վրթանես Բաղալյան

Նախընտրական քարոզարշավի ընթացքում հայ հոգևորականությանն ու գիտնականներին պիտակավորելը, սպառնալը կարծես թե ավանդույթ է դառնում իշխանության ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի համար։ Հետևելով Նիկոլ Փաշինյանի օրինակին, այժմ էլ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է սպառնում հոգևորականությանը՝ հեռացնել եկեղեցուց։ Իսկ ավելի ստույգ՝ նա ոչ թե սպառնում է անմիջապես հեռացնել, այլ աստիճանաբար, հավանաբար իր մշակած քայլերի հաջորդականությամբ՝ նախ հայ հոգևորականության հետ բացատրական աշխատանք պետք է տարվի, եթե բացատրածը չհասկանան, դրանից հետո պետք է հեռացվեն եկեղեցուց, ֆեյսբուքյան իր էջում գրել էր իշխանության ներկայացուցիչ Ալեքսանյանը:

168.am-ի հետ զրույցում Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ասաց, որ իշխանության ներկայացուցիչների պահվածքի պատճառն այն է, որ այսօր կա ազգային եկեղեցի, և հայ հոգևորականները ծառայում են ոչ միայն Աստծուն, այլև ազգային հարցերի հետ կապված ունեն դիրքորոշում։

«44-օրյա պատերազմի ընթացքում եկեղեցին ակտիվ դերակատարություն ունեցավ, եկեղեցականներն անտարբեր չեղան, կանգնեցին բանակի, զինվորի, Արցախի մեր ժողովրդի կողքին։ Հավանաբար դրսի որոշ կառույցներ, որոնք հակահայկական են, նկատեցին եկեղեցու անձնվիրաբար ծառայությունն ազգին, ժողովրդին, նաև ազգային արժեքներին, սա պատճառ հանդիսացավ, որ հայ հոգևորականները թիրախավորվեն։ Հավանաբար մեր որոշ իշխանավորներ համագործակցում են դրսի ինչ-որ կառույցների հետ, որոնք իրենց ուղղորդում են եկեղեցու դեմ։ Վերջին արտահերթ ընտրությունների ժամանակ էլ եկեղեցին բավականին չեզոք էր, այդ պատգամավորը, որն անլուրջ հայտարարություն է անում եկեղեցականների հետ բացատրական աշխատանքներ տանելու մասին, կեղծ տեղեկատվություն է տարածում, թե եկեղեցականներն ուղղորդված էին, մեկ թեկնածուի էին պաշտպանում, և այլն։ Ներկայացնում է այնպիսի վիճակ, թե իբր եկեղեցականները խառնված են եղել ընտրություններին։ Եկեղեցին երբեք քաղաքական հարցերում, այդ թվում՝ ընտրություններին գերակտիվություն չի ցուցաբերել»,- նշեց տեր Վրթանես քահանա Բաղալյանը: 

Քահանայի խոսքով՝ եկեղեցականների մեջ կան մարդիկ, որոնք դեմ են ներկայիս իշխանությունների ապաշնորհ քաղաքականությանը և նրանց վերընտրվելուն։

«Ծառայելով Օձուն համայնքում, տեսա, թե ինչպես լռության օրն Օձունի իմքայլական շտաբն ամբողջ օրը եռուզեռի մեջ էր, չի փակվել, առավոտից երեկո աշխատում էին։ Եթե դա լիներ մեկ այլ ուժի շտաբ, իրենք հավանաբար կզանգեին ոստիկանություն, գործ կհարուցեին, պատասխանատվության կենթարկեին։ Բայց քանի որ իմքայլական շտաբն էր, անխափան կերպով աշխատում էր։ Այդ ընտրություններից հետո էլ տեսանք, որ նշանակովի որոշ պաշտոնյաներ՝ հանձին մարզպետների, ինչ վերաբերմունք ցուցաբերեցին ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերի նկատմամբ։ Այսինքն՝ այն բոլոր համայնքապետերը, որոնք իմքայլականների համար չեն աշխատել, նրանց հորդորել են հրաժարական ներկայացնել, օրինակ, Օձունի համայնքապետին, որն ընտրվել է ժողովրդի կողմից ու եղել է անկուսակցական։ Միայն ընտրվելուց հետո է դարձել կուսակցական՝ համայնքի շահերից ելնելով»,- ասաց Վրթանես քահանա Բաղալյանը։

Նա պատմեց, որ Լոռու մարզպետն Օձունի համայնքապետին կանչել է մարզպետարան, պահաջել է, որպեսզի հրաժարական տա, համայնքապետն էլ պատասխանել է, որ իրեն իր համայնքն է ընտրել, և հրաժարական չի տալու։

«Մարզպետի ընդունարանում մարզպետը, նրա օգնականներն ու տեղակալները ուղղակի հարձակվել են համայնքապետի վրա, հարվածել են, հայհոյել ու այս խուլիգանական կեցվածքով իշխանավորները, բնականաբար, նույնը կփորձեն անել նաև եկեղեցականների հանդեպ։ Եթե այս իշխանության ներկայացուցիչներին թվում է, որ դպրոցներից «Եկեղեցու պատմություն» հանելը եկեղեցականների դեմ է, սխալվում են՝ ժողովրդի դեմ է։ Երբ իշխանության է գալիս մի կառավարություն, որը դպրոցից ուզում է եկեղեցու պատմությունը հանել, հայ գրականության, հայոց լեզվի ու ռազմագիտության դասաժամերը կրճատել, թշնամու հետ խաղաղ ապրելու կոչեր է անում, պարզ է, որ այսպես կլիներ։ Այս իշխանության կառավարման ընթացքում նրանց միջնորդությամբ բազմաթիվ հարձակումներ են եղել եկեղեցականների վրա, եկեղեցու, այդ թվում՝ Վեհափառ հայրապետի նկատմամբ»,- հավելեց քահանան։

Նա ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչները եկեղեցականների հետ բացատրական աշխատանքներ տանելու փոխարեն, լավ կլինի ծառայեն ազգին, պետությանը, քանի որ կարծես թե նրանք իշխանության են եկել քանդելու համար։ Այս ամենի արդյունքում էլ ժողովուրդը հուսահատված է, մեծ չափերի է հասել արտագաղթը, մարդիկ պատրաստվում են արտագաղթել ընտրություններից հետո, և այժմ իշխանությունը մտածում է, որ նույնին կարող է դրդել նաև եկեղեցականներին։

«Անկախ օրվա իշխանությունների կեցվածքից, մենք Աստծո և մեր ազգի կողքին ենք, դարեր շարունակ ծառայել ենք մեր ժողովրդին և պետք է շարունակենք ծառայել։ Ավելին՝ իշխանության ներկայացուցիչներն ուզում են, որ մենք իջնենք իրենց մակարդակին և իրենց համարժեք պատասխան տանք, որ դրանք տարբեր տեղերում դրոշակ դարձրած ցույց տան։ Նրանք մանիպուլյացիաներ անելու վարպետներ են, այդ առումով նրանք մրցակից չունեն, օրինակ, ներկայացնում էին մեկին ու ասում, թե հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկն է։ Կամ վերջերս օձնեցիների անունից մեկը հանդես է գալիս, թե իբր վարչապետի տղային արդեն Բաքվին են հանձնում, խնդրում է, որ իրեն հանձնեն նրա փոխարեն, երբ այդ հայտարարություն անողը օձնեցի չէր, այլ Վանաձորից էր իրենց հետ եկել Օձուն։ Այսինքն՝ այսպիսի կեղծիքով իշխանության եկած անձինք, պարզ է, որ պետք է դեմ լինեն նաև ազգային եկեղեցուն։

Թող իրենք լավ իմանան, որ հայ հոգևորականներն իրենց քարկոծումից չեն վախենում, պատրաստ ենք Աստծու և մեր ժողովրդի համար գնալ անգամ նահատակության, և մեզ սպառնալիքներով որևէ մեկը չի կարող վախեցնել, որ մենք հրաժարվենք Աստծուն և ժողովրդին ծառայելուց»,- եզրափակեց տեր Վրթանես քահանա Բաղալյանը։