Դուք ստոր եք, Դուք լկտի եք, Ձեզ 15 րոպե ժամանակ եմ տալիս, որ դիմում գրեք գնաք․ Արագածոտնի մարզպետն անցել է վենդետաների
Իշխանությունները, հղփացած ընտրությունների արդյունքներով, հաջորդ օրվանից արդեն բացահայտ քաղաքական վենդետաներ են սկսել իրենց հակառակորդների նկատմամբ։ Պետական կառավարման տարբեր օղակներում աշխատող այն անձանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն կամ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչ են, հերթով հրավիրում ու սպառնալիքների ներքո ստիպում են դիմում գրել և հեռանալ։
Նման մի դեպք տեղի է ունեցել երեկ Արագածոտնի մարզպետ, քայլած ՔՊ-ական Դավիթ Գևորգյանի կողմից։ Նա սկզբում աշխատակազմի գլխավոր քարտուղարի միջոցով, ապա անձամբ հրավիրել է իր մոտ մարզպետարանի առողջապահության բաժնի պետ, դաշնակցական Մերի Շահազիզյանին և պահանջել դիմում գրել և հեռանալ։
«Երեկ մարզպետի կողմից գլխավոր քարտուղարի միջոցով բանավոր զգուշացում է եղել, որ պարտադիր ես պետք է դուրս գամ աշխատանքից։ Այսօր էլ մարզպետն ինքն է կանչել իր կաբինետ, փոխմարզպետի հետ նստած, ես մտել եմ, ինձ ասել է՝ Ձեզ 15 րոպե ժամանակ եմ տալիս, որ դիմում գրեք գնաք։ Ասացի՝ ես դիմում չեմ գրելու։ Ինձ ասում էր՝ Դուք ստոր եք, Դուք լկտի եք, Դուք ստախոս եք, Դուք մեկուկես տարի ա՝ նստած եք էստեղ թոշակառուի կարգավիճակով և այլն, և այլն, ասացի՝ չգոռաք ինձ վրա, ինքն էլ՝ ինձ հետ զուգահեռ մի խոսեք, իրավապահ մարմիններին եք պատասխան տալու Ձեր ասածների համար և այլն, բայց չեմ իմանում՝ ինչ եմ արել, որ պիտի իրավապահներին պատասխան տամ։ Ասացի՝ լավ, բարի, դուրս գալուց դուռը մի փոքր ուժեղ փակեցի, շրխկաց, մարզպետը հետևիցս դուրս եկավ, ձայնը բարձրացրեց՝ երկրորդ անգամ դուռը էս ձևով չշրխկացնեք, թե չէ կմնաք էստեղ՝ չեք կարող դուրս գալ»,-պատմեց մեզ Մերի Շահազիզյանը։
Նա նաև հայտնեց, որ Դավիթ Գևորգյանը մեկ տարուց ավելի է՝ ընկած է իր հետևից, բայց չի կարողացել ազատել, հիմա, ընտրություններից հետո, որոշել է ամեն գնով ազատվել իրենից։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ