ՔՊ-ն ապագա պառլամենտում հնարավորություն չի ունենալու, օրինակ՝ Սահմանադրություն փոխել․ սահմանադրագետ
Այս պահին ստացվում է, որ ՔՊ-ի ստացած 71 մանդատները դեռ չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, իսկ եթե չի դա նշանակում է, որ ՔՊ-ն ապագա պառլամենտում հնարավորություն չի ունենալու, օրինակ՝ Սահմանադրություն փոխելու: Այս մասին այսօր Լիլիթ Թումանյանի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ խոսելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների և հետագա զարգացումների մասին:
Նշենք, որ ՀՀ մոտ 70 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է անցկացվում և, ըստ տարածված տեղեկության՝ արդեն կան դեպքեր, երբ «Հայաստան» դաշինքին ընտրած քվեաթերթիկները մի քանի անգամ ավելի պակաս են հաշվել:
«Եթե «Հայաստան» դաշինքի ձայները քիչ են ներկայացվել, և եթե նման պատկեր լինի նաև մնացյալ ընտրատեղամասերում, ապա բնականաբար մինչ ՍԴ դիմելը ԿԸՀ-ն մի քանի իրավունք ունի և կարող է անգամ վերաքվեարկություն պահանջել այն տեղամասերում, որտեղ եղել են այդ խախտումները: ԿԸՀ-ն բազմաթիվ լծակներ և իրավական հնարավորություններ ունի՝ ընտրությունների վերաբերյալ իր որոշումներն իրականացնելու»,-ասաց նա:
Սահմանադրագետը նշեց, որ խորհրդարանում ընդդիմությունը պետք է կազմի 1/3 մասը, և այս պահին եղած տվյալների համաձայն՝ «Հայաստան» դաշինքին պետք է ավելացվի երկու լրացուցիչ մանդատ, որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները 1/3-ից պակաս չլինեն:
Պողոսյանը նշեց, որ ըստ օրենքի և ըստ նրա հաշվարկների՝ չի լինելու այնպես, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունենա:
«ՔՊ-ն չի կարող ասել, որ խորհրդարանական մեծամասնություն է, եթե նման բան անեն, ապա այս արմատական ընդդիմությունը իրավունք ունի ՍԴ դիմել և հարցը քննել»,-ասաց սահմանադրագետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց