Առանց Ղարաբաղի Հայաստանը՝ որպես պետություն, ոչ ոքի պետք չէ. ռուս փորձագետ
Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե չուներ ղարաբաղյան խնդրի կարգավորման ծրագիր: Նա ստում էր ժողովրդին: Նա չուներ խնդրի կարգավորման մեթոդներ: Այս մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Փաշինյանը, ըստ նրա, հնարավորություն ուներ ավելի քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից, սակայն նա դա չարեց: Փորձագետը նշել է, որ այժմ Փաշինյանը կառչել է ԵԱՀԿ Մինսկի խմբից, որն ասում է, որ անհրաժեշտ է որոշել Ղարաբաղի կարգավիճակը: «Ինչպե՞ս է նա որոշելու կարգավիճակը: Նրան պահել են, որպեսզի ստորագրի նոյեմբերի 9-ին պարտության ակտը: Ալիեւը հետաքրքրված է դրանով: Մոսկվան զգուշությամբ հետեւում է, սակայն մենք չենք կարող հակադրվել հայ ժողովրդի կամքին: Այժմ թող լուծի ղարաբաղյան խնդիրը:
Մենք ցանկանում ենք տեսնել, թե նա ինչպես է դա անում: Հայերը չեն ցանկանում պահպանել Ղարաբաղը: Երեւանահայերը որոշեցին դեն նետել ղարաբաղյան խնդիրը, գործ չունենալ Ղարաբաղի հետ, հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին: Փաշինյանը կարծում է, որ առանց Ղարաբաղի Հայաստանում՝ դրա աշխարհագրական սահմաններում կկարողանա դրախտ, ժողովրդավարություն, կապիտալիզմ ստեղծել: Նա ոչ մի բան չի ստեղծելու, այլ միայն ոչնչացնելու է պետության մնացորդները: Հայաստանն առանց Ղարաբաղի երբեք գոյություն չի ունենա որպես պետություն, քանի որ առանց Ղարաբաղի Հայաստանը՝ որպես պետության, ոչ ոքի պետք չէ: Ոչ ոքի», - եզրափակել է Տարասովը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...