Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Ցավոք, Ձեր «մրճահար» թիմի համար Հայրենիքը մնաց անկլավ, ասֆալտ, ջրագիծ, անհասկանալի վայրերում կամուֆլյաժով նկարվել և «Զինուժ»-ով ցուցադրել…

ԼՌՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՎ

Սիրելի Տավուշեցիներ,

Ցանկություն չունեի որևէ բան գրելու այս լռության օրով, սակայն քանի որ աղմկարարները խախտել են այն՝ անդրադառնամ Տավուշի նախկին մարզպետի գրառմանը իր բոլոր ելևէջումներով, այսուհանդերձ այն նկատելով որպես գլխավոր «մրճահարի» և իր թիմի հավաքական արտահայտություն:

Ես մշտապես խուսափել եմ որևէ հարց անձնականացնելուց և անդրադարձել եմ դրանց գաղափարական դաշտում և իմաստով, և այժմ խախտելով իմ իսկ սկզբունքը, ցավում եմ, որ այս տողերը գրելու եմ, բայց այլ ելք չեք թողել:

Ես հասկանում եմ, որ ֆեյսբուքյան հոխորտանքը հստակ նկարագիր է Ձեր և «մրճահար» Ձեր թիմի համար, որի հետ նույնացել եք և դարձել եք «մրճակից»։

«Այո՛, սա չէր կարող դուր գալ, և հիմա չէին կարող ռեւանշի դուրս չգալ բոլոր նրանք, ովքեր վերջին 3 տարիներին զրկված են բյուջեն եւ բիզնեսները թալանելու տասնամյակներ շարունակված արտոնությունից, սարսափած՝ իրենց թալանածը ժողովրդին վերադարձնելու այս հեռանկարից, ատամները կիճտացնելով սպասում եւ աղոթում էին, որ այս կառավարությունը սխալվի, սայթաքի, որպեսզի վերադարձնեն թալանի և ամենաթողության, քծնանքի եւ տգիտության ժամանակները, որտեղ իրենք երջանիկ էին՝ ուրիշների դժբախտության հաշվին»: Վստահ եմ, սրանք Ձեր խոսքերն են, թեպետև վաղը կարող եք ասել, որ Ձեզ պարտադրել են…

Ես չեմ խոսելու, որ «մրճահարը» և Ձեր թիմը թաղել է մեր հպարտության աղբյուր և երազանքների իրականացում Արցախ աշխարհը, չեմ ասելու, որ հայրենազրկել եք մեզ, պատվազրկել ու արժանապատվությունը գողացել, չեմ ասելու, որ պատերազմը բացառիկ ապիկարությամբ վարելով հազարավոր զոհված և խեղված կյանքերի պատճառ դարձաք, չեմ ասելու, որ հարյուրավոր հերոսների մարմիններ ամիսներ շարունակ նետել եք այս կամ այն խորդանոցներում՝ պարկերի մեջ զետեղված, չեմ ասելու, որ շուրջ 8 ամիս շարունակ մեր Հայրենիքի սահմանները թշնամուց ոտնակոխ են արված, չեմ ասելու, որ մեր Հայրենիքն ու պետությունը ձեզ համար մնացել են «անկլավի» տրամաբանությամբ և հոգեբանությամբ… Այս բոլորը չեմ ասում, որովհետև պարզվում է, ձեզ համար այս ամենը արժեք չեն ունեցել և չունեն:

Ես խոսելու եմ եմ Տավուշի-ՏաՀույսիս մասին, որին, կարծում եմ, զուտ համախոհական էթիկայից ելնելով իրավունք չունեիք անդրադառնալու գործող մարզպետի առկայությամբ՝ Դուք լինելով ԲՏ նախարար: Պարզապես էթիկայի մյուս մասով, հիշեցման կարգով նշեմ, որ Տավուշի «տասնամյակների թալանի» վերաբերյալ Ձեր հիշատակած մարզպետներից է եղել նաև Արմեն Ղուլարյանը (ում ես անձնապես հարգում եմ) և կխնդրեմ Ձեր գրառումն իրեն ևս ցույց տաք:

Ձեր նշած «քծնանքի եւ տգիտության ժամանակների» մասին. ե՞րբ են Տավուշի դպրոցներում ներդրվել «Արմաթ» լաբորատորիաները և ե՞րբ և ովքե՞ր էին խոչընդոտում հոգելույս և սիրելի Ձեր իսկ ընկերոջ Կարեն Վարդանյանի տեսիլքի իրականացմանը:

Արդյո՞ք Դիլիջանի համայնքապետի ժպ-ի նշանակումը Ձեր սրտով էր և Դուք մասնակցություն ունեցա՞ք այդ գործում որպես մարզպետ: Տավուշի մարզպետությունը եղբայրական ժառանգության վերածելու գործում Դուք, որևէ աղերս ու ասելիք ունեցա՞ք: Արդո՞ք կարողացաք չփակել Աչաջրի կենսական նշանակություն ունեցող ծննդատունը կամ կարողացա՞ք արգելել Աչաջրի կենտրոնում կառուցվող «բուտկան» (իմ բառերը չեն): Արդյո՞ք կարողացաք Իջևանի արվեստի կենտրոնը փրկել այլ ծառայությունից՝ դարձնելով այն նկարիչների կենտրոն: Արդյո՞ք Մովսես գյուղի ճանապարհը կառուցեցիք առանց սահմանապահ համայնքի հսկայական նյութական մասնակցության և ներքին իշխանական մրցակցության:

Մնացածը ես չթվեմ, ինչպես 5000 ներգաղթյալներին և շարունակ՝ Դուք վերլուծեք ու Ձեր խղճով Ձեր և Աստծու առաջ պատասխանեք: Դուք պիտակավորել եք բոլոր նրանց, ինչպես ինձ, ովքեր չեն ուզում Ձեր թիմի կառավարման աղետաբեր շարունակությունը՝ համարելով «ռևանշիստ, բյուջեն թալանող, ժողովրդին տգիտության մեջ թողնող» և այլն՝ մնացածը Դուք գիտեք: Իսկ «քծնանքի» մասով, բավական է միայն անդրադառնալ մեր որոշ գյուղապետերի վարքին՝ հատկապես սահմանապահ, որոնք անկախ վաղվա ելքից դեռ փորձելու են նայել մեր աչքերի մեջ:

Ցավոք, Ձեր «մրճահար» թիմի համար Հայրենիքը մնաց անկլավ, ասֆալտ, ջրագիծ, անհասկանալի վայրերում կամուֆլյաժով նկարվել և «Զինուժ»-ով ցուցադրել, Արցախին օգնության մեկնող, բայց Տավուշյան անտառներում ծվարածներ, թուրքական կոնֆետ ու ադրբեջանական բենզին, դելիմիտացիա և դեմարկացիա, մնացածն էլ Դուք ասեք:

Որքա՜ն հնարավոր է թշնամացրեք, ատելություն և անիքնություն սերմանեք, ստով ու կեղծիքով կերակրեք, բայց հանկարծ ոչինչ չասեք ալիևներին ու էրդողաններին: Նրանք ձեր բարիքն են ցանկանում, իսկ ձեր հայրենակիցները «կոռումպացված ու թալանչի են, ռևանշիստ, քծնող ու տգետ»……. Էլ մոռացել եք սերն ու համերաշխությունը…

Միևնույնն է՝ վաղն ինչ էլ պատահի՝ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ ՀԱՂԹԵԼՈՒ Է ձեր նոր ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՏԱՃԱՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՂՈՑԻՆ…

Շարունակում եմ աղոթել Ձեր և Ձեր ընտանիքի համար և բոլոր «մրճահարների» համար, իսկապես ցանկանում եմ, որ լույսը բացվի ԲԱՐԻ ԵՎ ՉԱՐԱԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ…

Սիրով և աղոթքով
Բագրատ եպիկոպոս Տավուշեցի