Փաշինյանի հրամանը կատարելիս Սասուն Խաչատրյանը չի՞ հիշել, որ ընդամենն ամիսներ առաջ բժիշկ Արմեն Չարչյանին վստահել է իր հոր առողջությունը
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ընտրական հանցագործության հանցակազմով գործ է հարուցել, ապա բերման է ենթարկել ու ձերբակալել «Հայաստան» դաշինքի անդամ, հայտնի վիրաբույժ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին:
Տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
«Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է»,-գրված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
ՀՔԾ-ն ստում է, իհարկե, որովհետև որևէ կերպ ձայնագրության մեջ չկա փաստ, որ Արմեն Չարչյանը «հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», բայց այս պատմության մեջ մի առավել ուշագրավ բան էլ կա:
168.am-ի տեղեկություններով՝ Արմեն Չարչյանը 2020թ. սեպտեմբերի 9-ին վիրահատել է (կոնք-ազդրային հոդի պրոթեզավորում) ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հորը՝ Մհեր Խաչատրյանին: Վերջինս, հիշեցնենք, եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի նախագահը: Այդ պաշտոնում նշանակվել է 1998թ. հուլիսի 8-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց