Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Դատարանը պարտավորեցրեց Բաբաջանյանին հերքել նախկին վարչապետի հասցեին իր կողմից հնչեցված, ապա հրապարակված զրպարտիչ փաստերը

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` օրեր առաջ նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի հրապարակվեց ավելի քան երկու տարի ընթացող` նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն` ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դատական ակտը:

Հիշեցնենք` Խոսրով Հարությունյանը դատական հայց էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով:

Հայցի հիմքում ընկած էր հետեւյալը. 2019թ ապրիլի 18-ին Ազգային Ժողովի լիագումար նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին ուղղված իր հարցում հայտարարել էր, որ հանձնաժողովը ջրային ռեսուրսներն օգտագործելու արտոնագրեր է տվել նախկին բարձրաստիճան որոշ պաշտոնյաների, արդյունքում համակարգում տեղի են ունեցել օրինախախտումներ և թալան: Որպես իր խոսքերի հիմնավորում պատգամավորը նշել էր Խոսրով Հարությունյանի անունը՝ փաստելով, որ առ այսօր վերջինս գործունեություն է իրականացնում այդ ոլորտում և հանդիսանում է ՀԷԿ-ի սեփականատեր:

Խոսրով Հարությունյանը դիմել էր դատարան փաստելով, որ Արման Բաբաջանյանը զրպարտում է իրեն կեղծ լուրեր տարածելով և պահանջել դատարանից պարտադրել նրան հրապարակավ հերքել իր կողմից հնչեցրած փաստերը՝ ճանաչելով դրանք որպես իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող: Շուրջ երկու տարի տևած քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի քննության արդյունքում դատարանը բավարարեց Խոսրով Հարությունյանի հայցը ընդդեմ Արման Բաբաջանյանի։

Քննվող գործով պատասխանող Արման Բաբաջանյանը, որն, ի դեպ, խուսափում էր դատական նիստերին ներկայանալ, և նրա ներկայացուցիչը չհիմնավորեցին 2019թ․ Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանի հասցեին հնչեցված փաստերը:

Դատարանը հաստատված համարեց , որ Արման Բաբաջանյանի կողմից Ազգային Ժողսովի նիստում հնչեցված տեքստի բովանդակությունից ակնհայտ է, որ պատասխանողը նշված ապօրինությունների և օրինախախտումների հետ կապում է Խոսրով Հարությունյանի անունը, ավելինպատասխանողի արտահայտություններից աներկբա հետևում է, որ վերջինս Խոսրով Հարությունյանին վերագրում է ՀԷԿ-ի և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագիր ունենալուփաստը, ուստի և այդ ոլորտում օրինախախտումներ և թալան կատարելու գործողությունները։ Դատարանն արձանագրել է նաև, որ պատասխանող Արման Բաբաջանյանը Խոսրով Հարությունյանին վերագրում է գործողություններ, որոնք առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում և ներկայացվող գործողությունները հասարակությունում ունեն բացասական ընկալում՝ հատկապես տվյալ ժամանակահատվածում։ Դատարանն արձանագրել է այն փաստը, որ ակհնայտ է պատասխանող Արման Բաբաջանյանի դիտավորությունը Խոսրով Հարությունյանի հանդեպ ստեղծելու հասարակական պարսավանքի և դատաապարտման մթնոլորտ արատավորելով Խոսրով Հարությունյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, չունենալով իր կողմից հնչեցված տեղեկությունների իրականությանը համապատասխանելու առումով որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց ։

Արդյունքում դատարանը վճռել է՝ Արման Շամիրի Բաբաջանյանին պարտավորեցնել վճռի օրինական ուժ ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի առաջիկա նիստի ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում հերքել 18․04․2019թ․ ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանի հասցեին հրապարակված փաստերը, որպես իրականությանը չհամապատասխանող: Դատարանը պատասխանող Արման Շամիրի Բաբաջանյանից հօգուտ հայցվոր Խոսրով Հարությունյանի վճռել է նաև բռնագանձել 400 հազար ՀՀ դրամ գումար, որպես զրպարտելու միջոցով Խոսրով Հարությունյանի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Դատարանի վճռով փոխհատուցվել են նաև դատական ծախսերը։

Ի դեպ, պարոն Հարությունյանը դեռեւս դատական նիստերի ընթացքում բարձրաձայնել էր, որ վերոնշյալ գումարը ամբողջությամբ փոխանցելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: