Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

«Մրճավոր վայրենին» իր ընտրարշավն անցկացնում էր Սյունիքում՝ ճիշտ թյուրքական կոալիցիայի քթի տակ. Արմեն Գեւորգյան

Բարի օր, Հայաստան. դժվար է ապրել Շուշիի երեկվա կադրերով։ Չեմ պատկերացնում, թե դեռ որքան ժամանակ դրանք պիտի որոշեն մեր տրամադրությունը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՀՀ նախկին փոխբվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տպավորություններս կրկնակի ծանր են այն պատճառով, որ «մրճավոր վայրենին» իր ընտրարշավն անցկացնում էր Սյունիքում՝ ճիշտ թյուրքական կոալիցիայի քթի տակ։ Այն, որ Էրդողանը և Ալիևը հունիսի 15-ին լինելու էին Շուշիում, հայտնի էր դեռ մի շաբաթ առաջ։ Եւ իմանալով հանդերձ, Նիկոլը չի փոխել Սյունիք այցի իր գրաֆիկը։

Նրա ժամանումը հսկայական ոստիկանական շքախմբով և արձագանքի բացակայությունը այսպես կոչված «Շուշիի դեկլարացիային» խոսում է այն մասին, որ նա այդպիսով ազդանշան է ուղարկում իր թյուրք գործընկերներին մինչև վերջ գնալու իր պատրաստակամության մասին։ Ինքը ցանկանում էր նրանց ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին։ Թյուրքերը հետևողականորեն գնում են դեպի իրենց նպատակը։ Նրանք իրականացնում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր՝ առանց Ռուսաստանի, քարտեզ ձևավորելու իրենց գլոբալ ծրագրերը։

Երեկ ուշ երեկոյան հնարավորություն ունեցա շփվել Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ։ Ցանկանում եմ միանգամից նշել, որ Սփյուռքը հսկայական ներուժ է և ռեսուրս Հայաստանի զարգացման և արդիականացման համար։ Այդ բացառիկ հնարավորությունը չունեն մեր տարածաշրջանի շատ երկրներ։ Բայց ի՞նչն է ակնհայտ։

Մենք մինչև հիմա այդպես էլ չենք գտել Հայաստանում այդ մարդկանց ինտեգրացիայի օպտիմալ և պարզ մեխանիզմներ։ Գործող իշխանությունները շարունակում են չնկատել նրանց։ Հայրենադարձներից շատերը, հատկապես՝ Սիրիայից և Լիբանանից տեղափոխվածները, կարող են մեծ օգուտ բերել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, նրանց գիտելիքներն ու փորձը կարող են օգտակար լինել պետական ծառայության որոշ ոլորտներում, ինչպես նաև արաբական երկրների հետ ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու գործում։ Անհրաժեշտ է հայրենադարձության տրամաբանական և նպատակային ծրագիր։ Բայց մինչ այդ պետք է լուծել արդեն Հայաստան ժամանածների կյանքի կազմակերպման բոլոր տարրական հարցերը։

Մենք միշտ խոսում ենք մարդկային ներքին ներուժի մասին, բայց ժամանակն է խոսել հայկական գլոբալ մարդկային ռեսուրսի մասին և դրա՝ բուն Հայաստանում ռացիոնալ օգտագործման մասին։

Եվս մի նկատառում։ Կա կարծիք թե, վերականգնելով Սփյուռքի նախարարությունը, մենք ինքնաբերաբար կլուծենք Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունների շատ խնդիրներ։ Համոզված եմ, որ այդ հարցերը չեն կարող սահմանափակվել միայն մեկ նախարարության շրջանակներով։ Դրանք մշտապես պետք է լինեն Հայաստանի բոլոր պետական ու տեղական մարմինների ուշադրության կենտրոնում և օրակարգերում։