Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Այստեղ նոր խաղացողը, անկոչ հյուրը Թուրքիան է, ինչը խնդիրներ է հարուցելու Իրանի ու Ռուսաստանի համար

Թուրքիայի նախագահը մեկօրյա այցով ժամանեց Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք, հինավուրց հայկական քաղաքում Էրդողանին դիմավորել է Ալիևը՝ «բարի գալուստ հայրենի հող» ողջույնի խոսքով։

Այցի առնչությամբ պաշտոնական հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ՝ առաջին հերթին Էրդողանի և Ալիևի այցը Ադրբեջանի օկուպացրած Շուշի մի քանի առումով խորհրդանշական իմաստ ունի։

ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
«Այն, ինչ չի հաջողվել թուրք տարբեր ղեկավարներին՝ զավթել Արցախը, թուրքական ներկայիս իշխանություններին հաջողվեց, քանի որ մենք Հայաստանում ունենք այսպիսի իշխանություններ, որոնք Էրդողանի ու Ալիևի հետ գտնվում են գաղափարական, դաշնակցային հարաբերությունների մեջ։ Սա Էրդողանի, այսպես ասած՝ առաջին հաղթական մուտքն էր օկուպացված Շուշի, այն ընկալմամբ, որ նրան հաջողվել է այն քայլը, որը դարեր շարունակ չի հաջողվել անել թուրք տարբեր ղեկավարների։ Նրանք Շուշին հռչակել են թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, և Էրդողանը, որը հավակնություններ ունի թուրքական աշխարհի լիդեր դառնալու, իր այցով նաև խորհրդանշում է՝ իբրև այց իրենց համար մշակութային մայրաքաղաք համարվող Շուշի»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այցով շեշտվում է, թե ում ջանքերով է եղել Արցախում տարած հաղթանակը, նաև՝ թուրք-ադրբեջանական տանդեմի, միասնական ագրեսիայի արդյունքն է։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանում լուրջ նպատակներ ունի՝ քաղաքական իր ներկայացվածությունը մեծացնելու և ռազմական ներկայությունն ավելի ընդլայնելու ու հստակեցնելու։

«Փաստորեն, հիմա Հարավային Կովկասում Թուրքիան դե ֆակտո և դե յուրե արդեն ներկայացված է նաև ռազմական առումով՝ այնտեղ գոյություն ունեցող փոքրաթիվ զորամիավորմամբ։ Այստեղ կան նաև որոշակի տնտեսական խնդիրներ, Ադրբեջանում տնտեսական մենաշնորհի, տնտեսության տարատեսակ զիջումների և այլնի հետ կապված, որոնք նույնպես, կարծում եմ, թուրք-ադրբեջանական օրակարգում են։

Ինչ վերաբերում է Շուշին վերականգնելու համատեղ ծրագրերին, ապա դրանք պանթուրքիզմի բացահայտ դրսևորումներն են։ Մենք արդեն այնքան խոչընդոտներ ունենք մեր առջև, և այնքան է բարդացել մեր հետագա քայլերի հնարավորությունը, այն պարագայում, երբ մենք ունեինք հաղթանակ, իսկ Փաշինյանի գլխավորությամբ այս իշխանությունների տգետ ու ապաշնորհ կառավարման արդյունքում ստեղծվեց այսպիսի իրավիճակ։ Իհարկե, այս ամենը մոտ ապագայում կամ ոչ մոտ ապագայում հարուցելու է մեզ համար լուրջ խնդիրներ՝ կապված Արցախի ինքնորոշման, տարածքների հետբերման և այլնի հետ»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա դիտարկմամբ՝ այսօր բոլորի աչքի առաջ տեղի է ունենում Արցախի տարածքների գաղափարախոսական օկուպացիա։ Եթե մինչև հիմա ռազմական օկուպացիա էր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, հիմա դրան հետևում է գաղափարական օկուպացիան, այսինքն՝ այդ տարածքների թուրքականացումը, այդ տարածքների վրա թուրքական ծրագրերի ամրագրումն ու իրականացումը։

Թուրքագետը նաև խոսեց այցի հստակ մեսիջների մասին, որոնք ուղղված էին՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ տարածաշրջանում այլ խաղացողների:

«Սա շատ կարևոր մեսիջ է՝ ուղղված Ռուսաստանին և Իրանին, որովհետև, եթե Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի համար շատ մեծ սպառնալիք չէ, քանի որ իրենց գաղափարական դաշնակիցները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այստեղ իշխում են և փորձում շարունակել իրենց իշխանությունը պահպանել, հետևաբար՝ Հայաստանը որևէ սպառնալիք չէ Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Իսկ Իրանն ու Ռուսաստանը Թուրքիայի համար մնում են մրցակիցներ այս տարածաշրջանում։ Այս տարածաշրջանում Թուրքիան երբևէ ակտիվ ներկայացվածություն չի ունեցել, և սա, փաստորեն, ստեղծում է նոր իրավիճակ, երբ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը մրցակցելու են նաև Հարավային Կովկասում։ Այսինքն՝ այս տարածաշրջանում նոր խաղացողը, անկոչ հյուրը Թուրքիան է, որը, բնականաբար, խնդիրներ է հարուցելու Իրանի ու Ռուսաստանի համար։ Այսօրվա Էրդողանի այցը Շուշի, իհարկե, շատ հստակ մեսիջ էր պարունակում՝ ուղղված Ռուսաստանին ու Իրանին, առ այն, որ իրավիճակն այստեղ փոխվել է, և ավանդաբար ռուսական ազդեցության գոտի համարվող Հարավային Կովկասում ունի արդեն ռազմական, քաղաքական և տնտեսական ներկայացվածություն»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։