Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Հունիսի 20-ից հետո դիմելու եմ նաև ԱԱԾ-ի նորանշանակ ղեկավարությանը. թող պարզեն, թե Աննա Հակոբյանը 2018թ. Շվեյցարիա այցելության ժամանակ ինչքա՞ն գումար է ստացել Սրմաքեշից

Ապրիլի 12-ին «168 Ժամ»-ը հրապարակել էր «Վ.Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանի՝ բավականին ծավալուն ապացույցներով ծրարը՝ աղաղակող կոռուպցիայի մասին:

Հաղորդումն ամրագրված էր համապատասխան փաստաթղթերով: Ռուդոլֆ Հակոբյանը նաև գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն 6.450.000 (6 միլիոն 450.000) ՀՀ դրամ է փոխանցել «Իմ քայլը» իշխող կուսակցությանը, ևս 1.000.000 (1 միլիոն) ՀՀ դրամ փոխանցել է «ԱրցախԲանկ» ՓԲԸ-ն (փոխանցման ցուցակները կցվում են):

Մեզ հետ զրույցում «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանն ասել էր, որ դատախազությունն անհարկի ձգձգում է քրեական գործի հարուցումը: Վերջինս նշել էր, որ տարբեր ատյաններ անցնելուց հետո իր բողոքը, ի վերջո, հասել է Կենտրոնի քննչական բաժին, ուր քրեական գործի հարուցումը մերժվել է:

Նրա խոսքով՝ ինքն այս ամենի մասին, ինչպես կարգն է պահանջում, բողոքել է վերադաս դատախազին և պահաջել, որ քննվեն և բացատրություն տան այս գործում գլխավոր գործող անձինք՝ բանկի գործադիր տնօրենը, ով գումարներ է փոխանցել իշխող կուսակցությանը, և այդ կուսակցության ներկայացուցիչը, ինչը քննիչը չի արել:

«Որոշման մեջ զավեշտն այն է, որ իբր իմ գրած դիմում-բողոքում բարձրացված հարցերը իմ երևակայության արդյունքն են, չնայած բողոքին կցված են եղել 35 թերթ ապացույցներ»,- եզրափակել էր Ռուդոլֆ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում:

 Այս գործի ընթացքից նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Մեզ հետ զրույցում գործարարն այսօր նշեց, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ ինքը բողոքով դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պ. Վ. Մարտիրոսյանին, ով հսկողություն էր իրականացնում սույն գործի վրա:

«Անգամ փոքր կասկած չունեի, որ վերադաս դատախազը նույնպես կմերժի բողոքս ցանկացած անհեթեթ պատճառաբանությամբ, որովհետև ներկայիս բռնապետական, կոռումպացված, հայրենադավ իշխանության ղեկավարը իր ընտանիքի համար շահավետ ընկերություն է անում «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի սեփականատեր Վարդան Սրմաքեշի հետ: Բնականաբար, այս պարագայում ո՞ր քննիչը կամ դատախազը կհամարձակվի դեմ գնալ Նիկոլին, անմիջապես կփռեն ասֆալտին ու կծեփեն պատերին: Տրամաբանական հարց է առաջանում, այդ դեպքում ի՞նչ միտք ուներ դատախազությանը դիմել»,- հռետորական հարց է բարձրացնում Ռուդոլֆ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դատախազություն դիմելու իմաստը հետևյալն է՝ համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի՝ իր հաջորդ քայլը դատախազության մերժումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում մերժումը բողոքարկելը կլինի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ռուդոլֆ Հակոբյանը, սակայն, այդ որոշումը, իր իսկ խոսքով, կբողոքարկի հունիսի 20-ից հետո, երբ վերջ կդրվի այս իշխանության կառավարմանը:

«Ցուցակներում, որոնք ներկայացրել եմ դատախազությանը, խոսքը 7 450 000 ՀՀ դրամի մասին է, որը բանկը փոխանցել է իշխող կուսակցությանը: Շատերն են հասկանում, որ դա ծիծաղելի գումար է իշխող կուսակցության քիմքի համար: Կոռուպցիոն փաստարկներն ավելի համոզիչ դարձնելու համար հունիսի 20-ից հետո դիմելու եմ նաև ԱԱԾ-ի նորանշանակ ղեկավարությանը, որպեսզի վերջիններս պարզեն, թե վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018 թվականին Շվեյցարիա այցելության ժամանակ, ինչքա՞ն գումար ստացավ Սրմաքեշից»,- ասաց գործարարը՝ հավելելով, որ այդ ժամանակ Սրմաքեշի ու իր միջև դատական վեճ էր ընթանում:

Հիշեցնենք, որ գործարարի նշած այցը հրապարակային այց է եղել, լուսաբանվել է ԶԼՄ-ների կողմից, իսկ նպատակը իր հիմնադրամի համալրումն էր:

«Իսկ ամենակարևորն այն է, որ համաձայն օդում կախված լուրերի՝ Վարդան Սրմաքեշն Աննա Հակոբյանին նվիրել է նաև շքեղ առանձնատուն: Ահա սա է պատճառը, որ դատախազությունն անգամ բացատրություն չվերցրեց բանկի ղեկավարությունից»,- ասաց Ռուդոլֆ Հակոբյանը:

Նա 168.am-ի խմբագրությանը տրամադրեց նաև դատախազության մերժման որոշումը, ըստ որի՝ դատախազն իր որոշման մեջ գրում է, որ գումարները, որը փոխանցել է բանկը, իր երևակայության արդյունքն է, չնայած այն բանին, որ գումարների փոխանցման ցուցակները որպես ապացույց ներկայացվել են դատախազությանը:

«Մի՞թե սա զավեշտի ժանրից չէ: Ակնհայտ է մի փաստ. եթե ես դատախազությանը իմ երևակայությունը ներկայացնեի որպես բողոք՝ վաղուց ՀՀ քրեական օրենսգրքի սուտ մատնության հոդվածով կալանավորված կլինեի»,- եզրափակեց Ռուդոլֆ Հակոբյանը:

168.am