«Թող ինձ ապացուցեն, որ ես սխալ եմ՝ սխալ եմ արտահայտվել». Շուռնուխի գյուղապետը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում էր։ Նա ելույթ ունեցավ Գորիսում, Որոտանում և մի քանի այլ համայնքներում, ի տարբերություն այլ բնակավայրերի, Որոտանում նրա ելույթը չէր ուղեկցվում մուրճով։ Այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանի ելույթները հնչում էին սպառնալիքներով, այս դեպքում՝ ուղղված Սյունիքի որոշ համայնքապետերի։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց՝ որոշ համայնքապետերի սպասում են քրեակատարողական հիմնարկները։
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի այցելել Շուռնուխ, որը բաժանված է երկու մասի՝ գյուղի մի մասի վրա հսկողություն են սահմանում թշնամու զինուժի ներկայացուցիչները։
168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ հավանաբար Շուռնուխ այց Նիկոլ Փաշինյանը չի նախատեսել, նա անցել է այդ ճանապարհով ու չի կանգնել՝ գյուղ չի մտել։
«Ես չեմ կարող ասել, ինչու նա Շուռնուխ չի մտել։ Չեմ կարող ասել նաև, թե Շուռնուխից նրա հետ հանդիպման գնացել են, թե՝ ոչ, չեմ կարծում՝ գնացած լինեն»,- ասաց Հ. Արշակյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությանը, թե շատ համայնքապետերի սպասում են քրեակատարողական հիմնարկները, և հարցին՝ այս ամենն իրեն որևէ կերպ կաշկանդելո՞ւ է ազատ իր խոսքն ասելու իշխանություններին, Հակոբ Արշակյանը նախ ծիծաղեց, այնուհետև պատասխանեց.
«Դե, իրենցից ամեն ինչ սպասելի է, հնարավոր է, ոչինչ չի բացառվում։ Երբ մարդ լսում է իր խղճին ու հասկանում է, որ ճիշտ է ասում, ինչպես կարող է կաշկանդվել, թող ինձ ապացուցեն, որ ես սխալ եմ, սխալ եմ արտահայտվել, ամեն մարդ իր զգացածն է ասում, արտահայտում։ Պետք չէ մարդու կամքին բռնանալ ու ասել՝ ինչպես խոսի»։
Ինչ վերաբերում է Շուռնուխի ընդհանուր իրավիճակին, Հակոբ Արշակյանն ասաց, որ մարդիկ սառած են, չեն հասկանում՝ ինչ է կատարվում։
«Հատկապես այս ընտրությունների ֆոնին մարդիկ չեն հասկանում, թե իրենց հետ առհասարակ ինչ է կատարվում»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։
Հիշեցնենք, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքում թշնամուն են զիջել հայկական բոլոր շահեկան դիրքերը՝ Սյունիքի անվտանգության գոտին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...