Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Պետք է վերջապես ունենանք Առողջապահության մասին ՀՀ օրենք․ Մասնագետներ

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջապահական իրավունքին և օրենսդրությանը

«ՀՀ Առողջապահության բնագավառի մայր օրենքը՝ բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին, գործում է 1996 թվականից։ Մեր սանիտարական նորմերի մի զգալի մասը գալիս է դեռ խորհրդային տարիներից ու այնտեղ կարող եք գտնել քլորակիր կամ քլորամին կիրառելու պարտադրանք։ Առողջապահական կազմակերպությունների լիցենզավորման պահանջներում կգտնեք սարքեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում, դուրս են եկել արտադրությունից, բայց մենք պահանջում ենք ունենալ։ Աշխարհի ամենաառաջադեմ հիվանդանոցների վիրահատարանների մի մասը տեղակայված է գետնի տակ, որպես ստերիլության և իզոլյացիայի ապահովման լավ տարբերակ, իսկ մենք չենք թողնում տնտեսվարողին, որ կիսապադվալային հարկում ստոմատոլոգիական կրեսլո ունենա։ Լաբորատորիայում վերջին սերնդի արյան անալիզատորը տպում և տալիս է արյան քննության պատասխանը՝ կից գրաֆիկներով ու դիագրամներով, իսկ նախարարությունը պարտադրում է այն ձեռքով արտագրել ինչ որ հորինված բլանկի վրա՝ չհասկանալով , որ դա բժշկական սխալի աղբյուր է ու անիմաստ աշխատանք։ Ու եթե հարցնես, ոչ մեկը չի կարող ասել ինչու՞ ։

Իսկ ես կասեմ, թե ինչու։ Որովհետև չինովնիկները, որոնք գեներացնում են այդ անիմաստ նորմատիվներն ու հրամանները, գրեթե երբեք պրակտիկ առողջապահությունում չեն աշխատել, բժշկի խալաթ չեն հագել, հիվանդության պատմագիր չեն լրացրել, քննիչին կամ տեսուչին չեն փորձել հիմնավորել , թե ինչու չեն լրացրել այս կամ այն անիմաստ մատյանը, կամ ինչու չունեն 1976 թ․ արտադրության պնևմոտախոմետր։

Դրանից է գալիս նաև համոզումս, որ առողջապահության ոլորտի մասնագիտական կարգավորումների դաշտը պետք է պատվիրակել բժշկական ասոցիացիաներին (տես հոդվածը բժշկական ասոցիացիաների մասին) ։

Մեր օրենսդրությունը պետք է հիմնովին նորացվի։ Մենք պետք է վերջապես ունենանք Առողջապահության մասին ՀՀ օրենք, սանիտարական և հակահամաճարակային ոլորտը կարգավորող նոր օրենք և նորմեր, արդիականացված և պարզեցված օրենսդրություն լիցենզավորման ոլորտում։ Պետք է կարգավորենք դեղերի ապօրինի շրջանառությունը և պարզեցնենք դեղերի գրանցումն ու ներմուծումը, իսկ առողջապահության ոլորտի հարկման դաշտը այնպիսին պետք է լինի, որ այստեղ իմաստ ունենա բժշկական տուրիզմ զարգացնել։

Ինչ վերաբերվում է մեր առողջապահական հիմնարկների տնօրեններին՝ հատկապես պետական հատվածի, ապա համոզում ունեմ, որ օր առաջ պետք է ներդնել այնպիսի օրենսդրական կարգավորում, որ պետական առողջապահական կազմակերպության տնօրեն կարողանա նշանակվել միայն անձը, ով սովորել է առողջապահության կառավարում, հանձնել է քննություն և պետության կողմից ստացել առողջապահական կազմակերպության տնօրենի հավաստագիր։ Լավ բժիշկ լինել դեռ չի նշանակում լինել լավ տնօրեն, և առավել ևս լավ տնտեսագետը, իրավաբանը կամ գյուղատնտեսը չեն կարող պետական հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի տնօրեն դառնալ միայն այն պատճառով, որ որևէ պաշտոնյայի բարեկամն են կամ կուսակցական ակտիվիստ։ Ցավոք, վերջին շրջանում դա ավելի ու ավելի հաճախ է հանդիպում ՝ հատկապես մարզերում։

Առանձին կուզեմ խոսել բժիշկների իրավական պաշտպանվածության խնդիրներից։ Մեր օրենքները գրված են այնպես, որ մեղավորը միշտ բժիշկն է։ Հիվանդանոցի տնօրենը կամ սեփականատերը չի ապահովել, որ հիվանդանոցը արյան փոխներարկման համար արյուն ունենա պահեստավորած, իսկ երբ այդ արյան բացակայության պատճառով ծննդկան է մահանում, մեղավորը բժիշկն է։ Մենք փոխելու ենք այս իրավիճակը։

Անհրաժեշտ է օրենսդրորեն հստակ տարանջատել բժշկի սխալը բժշկական սխալից։ Բժշկական սխալի մեղավորը բժիշկը չէ, դա համակարգի սխալ աշխատանքի արդյունք է։

Բժիշկը չի գալիս առավոտյան աշխատանքի ու չի հագնում սպիտակ խալաթը, որ մարդուն վնասի։ Առողջապահության ոլորտում հրաշագործներ չեն աշխատում , այլ ձեր նման մարդիկ, որոնք հոգնել գիտեն, որոնք հոգսեր ունեն, որոնք նաև կարող են սխալվել։ Ճիշտ կանոնակարգված առողջապահական համակարգի դերը հենց կայանում է նրանում, որ այդ սխալները կանխարգելվեն և հնարավորինս նվազեն։ Իմ խորին համոզմամբ բժշկին պետք է դատել և ազատազրկել միայն այն դեպքերում, երբ կապացուցվի իր սխալի դիտավորությամբ կամ շահադիտական նկատառումներով կատարված լինելը։

Բուժաշխատողը պետք է պաշտպանված լինի, եթե մենք ուզում ենք ունենալ բուժաշխատողներ։

Բժիշկը արժանի է մեծագույն հարգանքի, այլ ոչ պատժի։

Հարգանքով

Արմեն Չարչյան

Սամվել Սողոմոնյան»։