Փաշինյանի այցը «հարամողներին» սպառնում են
«Հրապարակը» գրում է. Գրեթե ամեն քաղաքում եւ գյուղում գտնվում են մարդիկ, որոնք Փաշինյանին «դիմավորում» են վանկարկումներով՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, թո՛ւրք», ոմանք էլ՝ «սյունյաց ողջույնով»։ Այս ամենի դեմն առնելու համար Փաշինյանը դիմել է ուժային մեթոդներին՝ նրան ուղեկցողները հենց տեղում ծեծի են ենթարկում նման վանկարկումների հեղինակներին կամ հրավիրում են ոստիկանություն, իսկ ավելի վաղ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարեցին՝ քարոզարշավին խոչընդոտողների համար քրեական պատիժ սահմանելով, բայց դա չի զսպում մարդկանց։
Մեզ պատմեցին, որ ամեն քաղաք այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության եւ ԱԱԾ աշխատակիցներն այցելում են հավանական «ողջունողներին» եւ սպառնում, որ եթե Փաշինյանի այցը «հարամեն»՝ հայհոյեն, որեւէ բան վանկարկեն, կտանեն բաժին։ Օրինակ՝ նախօրեին Չարենցավան կատարած այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները մոտեցել են հականիկոլական անձանց եւ հասկացրել, որ իրենք էլ դեմ չեն Փաշինյանին «ողջունելուն», բայց իրենց հրահանգված է բերման ենթարկել նրանց, դրա համար նախապես «լավով զգուշացնում» են։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց