Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

«Նա այնքան տգետ է, որ չի հասկանում՝ հետագայում այդ ականազերծված դաշտերով տանկերը գալու են, մտնեն Ստեփանակերտ, ու արդեն 150.000 ընտանիքում լույս կմարի

«Երեկ հայ հանրությունն ուրախություն էր ապրում՝ կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ, և երեկ ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր՝ էլի կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ,- Եղվարդում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով,- Շատ տարօրինակ իրադրություն է ստեղծվել․ փաստորեն, այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կամ հաշվարկել էր, կամ ցանկանում էր, կամ երաշխիք էր ստացել, որ գերիները գոնե առաջիկայում չեն վերադառնալու, ու հիմա էլ՝ սուգ ու շիվան են դրել, թե՝ բա մեր քարտեզները տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել և այլն։ Ժողովուրդ ջան, ես երեկ հայտարարեցի, այո՛, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք ինչքան ունենք՝ բոլորը վերադարձվել են»։

Ամփոփելով՝ նա նշել է, որ «տասնհինգ ընտանիք վերագտել է իրեն», ինչը շատ կարևոր է, քանի որ հույս է մյուս ընտանիքների համար, որովհետև խոսքը ոչ թե ուղղակի 15 գերերվարված զինծառայողների վերադարձի մասին է, այլ գերեվարվածների վերադարձի պրոցեսը վերակենդանացնելու մասին, ապա նկատել՝ պատրաստ են քայլի դիմաց քայլ անել։

Նկատենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը։ Այդ գործընթացի ձգձգման պատճառները քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ պայմանավորում են այս իշխանությունների անկարողությամբ, նաև այն հանգամանքով, որ նշված եռակողմ հայտարարության 8-րդ կետում չեն նշվել հստակ ժամկետներ՝ ի տարբերություն Ադրբեջանին հանձնվող շրջանների մասին կետի։

168.am–ն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ՝ «քայլի դիմաց՝ քայլ»-երն արդեն իսկ նախատեսված չէի՞ն նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ի պատասխան՝ ադրբեջանագետը նկատեց․

«Ի՞նչ «քայլ՝ քայլի դիմաց»-ի մասին է խոսքը․ նա կատարում է քայլ՝ հրահանգի դիմաց․ ասել ե՞ն՝ կանես, անում է, հրահանգել ե՞ն քարտեզները տալ, տվել է։ Այժմ 15 հոգի է վերադարձրել, իսկ մնացած 285 գերիներին ինչի՞ դիմաց է վերադարձնելու։

Հետո՝ նա այնքան տգետ է, որ չի հասկանում՝ այդ «ականապատ քարտեզների դիմաց գործընթաց»-ը նշանակում է, որ հետագայում այդ ականազերծված դաշտերով տանկերը գալու են մտնեն Ստեփանակերտ, ու արդեն ոչ թե 15 ընտանիքում լույս կվառվի, այլ 150 հազար ընտանիքում լույս կմարի։ Ես հասկանում եմ, որ Եղվարդում այդ մութ, տգետ մասսան, որը պատրաստ է նրան հավատալ և ձայն տալ, նրանց համար այդ հայտարարությունը բավարար հիմք է․ բա մնացածնե՞րը, բա ապագա մարող լույսերի պատասխանն ո՞վ է տալու։

Վստահեցնում եմ, որ 285 գերիների դիմաց նա Սյունիքն է նվիրելու Ադրբեջանին կամ Թուրքիային, հիշե՛ք խոսքս, ու հետո կանգնելու է մի գյուղամեջում ու հպարտ ասի, որ ընդդիմությունը ողբ էր դրել, բայց ոչինչ, ես Հայաստանը զոհաբերեցի, ես երկիրը ոչնչացրեցի, ես Հայաստանի Հանրապետությունը զրոյացրեցի, բայց 285 ընտանիքում լույս վառեցի»։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի փաստաթղթին՝ Արմինե Ադիբեկյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը սպիտակ թուղթ է ստորագրել, ու այդ սպիտակ թղթի տակ ամեն օր «ինչ-որ նոր պայման է բուսնում», ապա վստահեցրեց․

«Նիկոլ Փաշինյանը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգման ռեժիմում․ ոնց ասում են, այդպես էլ անում է։ Նա չի էլ մտածում անգամ հետևանքների մասին, ու նախիրը լուռումունջ ընդունում է ցանկացած անհեթեթություն»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև վարչապետի պաշտոնակատարի՝ գերիների մասին աղմկահարույց հայտարարությունը՝ համոզմունք հայտնելով, որ Փաշինյանը խճճվել է իր ստերի, իրարամերժ հայտարարությունների մեջ․ «Մի քանի օր առաջ նա շատ պաթոսախեղդ եղած հայտարարում էր, որ գերիները կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, մինչև հաղթի և կարողանա լուրջ զբաղվել նրանց վերադարձի հարցով, ու ընդամենը մի քանի օր հետո, տասնհինգ ընտանիքում լույս վառելու համար նույն պաթոսն է խեղդում։ Փաստորեն, ստացվում է՝ նա չէր կարող այդ հարցը լուծել (ու այդպես էլ կա) ու դրա համար հերթական անգամ ստում էր իր հանրությանը, թե գերիները կդիմանան, ես լուծելու եմ այդ հարցը, մինչև ամերիկացիներն ու վրացիները այդ տասնհինգ ընտանիքի լույսը իրենց ձեռքով վառեցին։

Բայց չգիտես՝ ինչու՝ Փաշինյանը դա կրկին վերագրում է իրեն, չնայած մի քանի օր առաջ նա չէր պատրաստվում այդ հարցը լուծել և այդ լույսը վառել ընտանիքներում։ Իսկ այդ տգետ, մութ մասսան հետևողական չէ, որովհետև չեն լսում՝ ինքն ինչ է հայտարարում»։

Ի դեպ, Փաշինյանը թեմայի առնչությամբ պատասխանել էր նաև հնչող այն հարցադրումներին, թե ինչու միայն հիմա հնարավոր դարձավ գերիների վերադարձը․ «Երբ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը եկավ Հայաստան, ասաց, որ իրենք պատրաստվում են շատ լուրջ ջանքեր գործադրել, որ գերիների վերադարձի պրոցեսը վերակենդանանա, որովհետև գիտեք, որ, ցավոք սրտի, այդ ժամանակ մենք գերիների վերադարձ չունեինք, և հարց հնչեց, թե արդյո՞ք մենք նման քայլի դիմաց պատրաստ ենք մենք էլ քայլ անել։ Եվ մենք ասեցինք՝ իհարկե, պատրաստ ենք և միշտ ենք պատրաստ եղել։

Ուզում եմ կրկնել՝ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից որոշակի քանակով քարտեզներ փոխանակվել են․ դրանք այն քարտեզներն են, որոնք այսօր մեր միջև չեն, այսինքն՝ հայկական և ադրբեջանական կողմերին չեն բաժանում իրարից, դրանք այն քարտեզներն են, որոնք, ցավոք, հայտնի հանգամանքներից, որ չնայած Ադրբեջանում արդեն այս ընթացքում բազմաթիվ զոհեր կային այդ ականների վրա, բայց Ադրբեջանը քայլ չէր անում, որպեսզի մենք այս գործն առաջ տանեինք, ընդ որում, ուզում եմ ասել՝ ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ, և մենք էլի քայլի դիմաց պատրաստ ենք անել քայլ»։

Հիշեցնենք՝ դեռ մարտ ամսին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ, որ Հայաստանն իրենց չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները, իսկ ընդամենն օրեր առաջ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ) ՀՀ կառավարությանը ծանուցել, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք ենթադրաբար վերաբերում են ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ թեմային անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ հայտարարելով, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ու Ադրբեջան կայանալիք այցի ժամանակ բարձրացնելու է «Հայաստանի կողմից ականապատ քարտեզների տրամադրումը մերժելու հարցը»։