Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Տղաներից մեկի մոտ գրանատ է եղել, քաշել է միանգամից ու ասել, թե՝ բոլորիդ հետս տանելու եմ, կմեռնենք, թշնամին կանգնել է. Տեղ համայնքի ղեկավար

168.am-ը գրում է․

«Հունիսի 11-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում համայնքի երկու տրակտորիստները տեղանքում լավ չկողմնորոշվելու արդյունքում անցել են թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։ Թշնամին փորձել է գերեվարել նրանց, սակայն տեղի հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների միջնորդությամբ տղաները չեն գերեվարվել։

Այս միջադեպի մասին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց այսօր առավոտյան։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի խոսքով՝ միջադեպը հարթվել է, և այս պահին համայնքում իրավիճակը հանգիստ է, արտառոց որևէ բան տեղի չի ունենում։

«Դեպքը տեղի է ունեցել երեկ, մեր տղաները, որ մեխանիզատորներ են, խոտ են հնձել։ Տղաները 90-ականներին են ծնվել, սահմանների հետ կապված տեղերը խառնել ու մտել են թշնամու հսկողության տարածք։ Դե, նրանք էլ 10 հոգով եկել են, մեր երկու տղաներին շրջապատել՝ ուզեցել են հետները տանեն։ Տղաներից մեկի մոտ գրանատ է եղել, քաշել է միանգամից ու ասել, թե՝ բոլորիդ հետս տանելու եմ, կմեռնենք։ Թշնամին կանգնել է, մյուս տղան արագ մեզ հետ է կապ հաստատել, ես էլ տեղյակ եմ պահել ռուս խաղաղապահների հրամանատարին ու մեր առաջին բանակային կորպուսի հրամանատարին։ Դե, միանգամից արագ բոլորս գնացինք այնտեղ, արագ ամեն ինչ կազմակերպեցինք, տղաներին բերեցինք, այդ տեխնիկաներն էլ՝ հետը»,- նշեց Ներսես Շադունցը։

Ըստ նրա՝ տրակտորիստ տղաները մոտավորապես 500 մետր մտել են թշնամու հսկողության տակ տարածք ու չեն իմացել, որ սահմանն անցել են։

«Եթե մենք այս GPS-ով գծված տարածքները չանցնենք, կարծում եմ՝ նման դեպքեր շատ չեն լինի։ Բայց դե, չշփոթել հնարավոր չէ, մեր ջահելներն էլ են շփոթել։ Նույնիսկ դա Բերձորի միջանցքի մոտ էլ չի եղել, մի քիչ վերևի հատվածում է եղել։ Ադրբեջանցի զինվորների հրամանատարը մեզ ասաց, որ այս անգամ բաց են թողնում տղաներին, բայց հաջորդ անգամ չկրկնվի։ Ինձ ասում էր՝ մենք ձեր տարածք չենք մտնում, դուք էլ մեր տարածք մի մտեք, այս դեպքում խոսքը կոնկրետ Տեղ համայնքի վարչական տարածքի մասին էր, այլ ոչ թե հայ-ադրբեջանական սահմանի։ Մենք մեր հարցը լուծեցինք, փառք ու պատիվ մեր բանակային կորպուսի հրամանատարին, խաղաղապահների ու սահմանապահների հրամանատարին՝ արագ, օպերատիվ ձևով ամեն ինչ կազմակերպեցինք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Տեղ համայնքն ընդհանուր առմամբ բաղկացած է 7 բնակավայրից և մինչև խորը աշուն խոտ են հնձում։

«Միշտ էլ այդ կարգի միջադեպեր լինելու են, փորձելու ենք այնպես անել, որ լուրջ հետևանքներ չլինեն։ Բայց առհասարակ, որ այդ սահմաններին փշալարի գաղափարը լինի, շատ ավելի լավ կլինի, տեսնենք՝ ինչպես կստացվի, սա է մեզ բաժին հասել»,-եզրափակեց Ներսես Շադունցը։

Ի դեպ, հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն ապօրինի գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են»։