Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը. Արմեն Գևորգյան

 

Վերջին օրերին չափազանց շատ են փաստերն այն մասին, որ իշխանությունները, հատկապես մարզերում, անթաքույց աշխատանքից հեռացնում են մեր դաշինքի աջակիցներին։

Սկսեցին հիմնավորվել իմ այն մտավախությունները, որ առանց այդ էլ երկրին այսքան վնաս հասցրած այս իշխանությունն անցել է սեփական ժողովրդի նկատմամբ բռնաճնշումների՝ օգտագործելով իշխանական լծակները։ Դրանք կիրառվում են սովորական քաղաքացիների դեմ, որոնք համարձակվել են սեփական քաղաքացիական դիրքորոշումն ունենալ։ Ես այդ բոլոր մարդկանցից ներողություն եմ խնդրում, որովհետև դրանում, ինչ տեղի է ունենում այսօր, կա նաև իմ մեղքի բաժինը։ Վստահեցնում եմ ձեզ, շուտով դուք նորից ծառայելու եք մեր երկրին:

Նախկինում մենք շատ սխալներ ենք թույլ տվել։ Երկրում ձևավորվել են մենաշնորհներ, միաժամանակ պետությունն ինքը կորցրել է սեփական քաղաքացիների հետ հարաբերությունների բացառիկ մենաշնորհը։ Մենք աշխատել ենք, սակայն սխալների վրա «տնային աշխատանք» չենք կատարել, այդ պատճառով բազմաթիվ անարժան մարդիկ հայտնվել և մնացել են քաղաքականության մեջ։ Այնտեղ, որտեղ նրանք առհասարակ չպետք է լինեին։

Նկարագրված երևույթները այսօր ընդունված է անվանել «նախկիններ»։ Բայց դա մասնակի ճշմարտություն է։ Արդարության համար պետք է ընդունել, որ «նախկիններ» եղել ենք բոլորս՝ և´ նրանք, ովքեր խախտում էին խաղի կանոնները, և´ նրանք, ովքեր համակերպվում էին՝ չբռնելով խախտողի ձեռքը։ «Նախկին» պետք է դառնանք բոլորս այս եռամյա աղետալի ազգային էքսպերիմենտից հետո: Բայց մենք չպետք է մնա´նք նախկին։

Մեր խղճի վրա է, որ այսօր իշխանության ղեկին գտնվող ֆրանկենշտեյնը սպառնում է ոչնչացնել երկրի հոգևոր և ինտելեկտուալ էլիտան։ Նա հինգ հազար հոգու ուղարկում է անխուսափելի մահվան, սակայն շատերին համոզում է, թե փրկել է ուրիշների կյանքը։ Սա մեր ազգային ինքնագիտակցության գենետիկ արատների դրսևորումն է։

Գուցե Բարձրյալը գտավ, որ մենք պետք է անցնենք այս փորձության միջով, որպեսզի սկսենք հասկանալ, թե ինչ է համախմբվածությունը, հայրենասիրությունը, հանդուրժողականությունն ու առաջադիմականությունը։ Մենք պետք է դա ինչ-որ կերպ հասկանայինք, որ կարողանանք ապրել 21-րդ դարում։

Մենք պետք է հասկանայինք, որ մեզնից շատերը չեն կարողանում գնահատել հաղթանակը, որ մենք շատ ենք նյութապաշտ (մերկանտիլ): Մենք դարձել ենք մի հասարակություն, որը չի ձգտում կատարելության, առավելության։ Մենք դարձել ենք ծայրահեղությունների հասարակություն։ Մենք, մեծամասամբ լինելով կիրթ ժողովուրդ, 21-րդ դարում մեզ թույլ ենք տալիս ունենալ իր բնույթով ֆաշիստական իշխանություն։ Դա մի երևույթ է, որն առհասարակ անհամատեղելի է հայկական ինքնության ավանդական քրիստոնեական արժեքների հետ։

Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը: Մենք շատ թանկ գին ենք վճարել՝ թույլ ենք տվել կործանել մեր ժողովրդի մի ամբողջ երիտասարդ սերնդի ճակատագիրը։ Մենք թույլ ենք տվել, որ չծնվեն այդ երիտասարդների երեխաները, որ որբանան սպաների ու կամավորների երեխաները։ Բայց հենց հանուն այդ լուսավոր երիտասարդների ու հայրերի հիշատակի՝ մենք կուղղենք անցյալի բոլոր սխալները և թույլ չենք տա նոր «մուտացիաներ»։ Մեր հասարակության գիտակից հատվածն արդեն իսկ իր վրա վերցրել է այդ պատասխանատվությունը:

Արմեն Գևորգյան