Ընդդիմությունը հաղթում է գործող իշխանությանը
«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է. Փաշինյանը պարզապես «պատեպատ» է տալիս պատասխանատուներին: Բանն այն է, որ նրան մեծապես նյարդայնացնում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հանրահավաքին փաստացի աչքերի առջև նույն դեմքերն են, որոնց, որպես «շրջիկ մասնակիցներ», իրենց հետ պտտում են, բայց նույնիսկ այդ պարագայում ակնկալվող մարդաքանակը ոչ մի կերպ հավաքել չի ստացվում: Նիկոլ Փաշինյանը հատկապես զայրացել է Գյումրիի ու Վանաձորի հանդիպումներից հետո: Այս ամենի հետ հուսահատության աստիճան պոռթկումների պատճառ են դառնում սոցիոլոգիական հարցումները:
Մասնավորաբար, երեկ հրապարակվեց «Գելլափի» հերթական հարցումը, ըստ որի, նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկոսով։ Արդյունքում, ըստ վերջին հարցման, «Հայաստան» դաշինքն առաջին տեղում է՝ 24,1 տոկոսով, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 23,8 տոկոս: «Պատիվ ունեմ» դաշինքն ունի 7,4 տոկոս:
Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, ՔՊԿ-ի «կլոն» կամ սատելիտ 2-3 «միավորները» որևէ շանս չունեն խորհրդարան անցնելու, ինչը հաստատում է նաև նշյալ հարցումը: Ըստ այդմ, իշխող քաղաքական ուժը կորցրել է վերարտադրվելու բոլոր շանսերը, փոխարենը առարկայական են դարձել ընդդիմության՝ հենց առաջին փուլով կոալիցիա կազմելու միջոցով իշխանություն ստանալու հնարավորությունները: Ի դեպ, մեր տեղեկություններով, հատուկ ծառայությունների կողմից անցկացվող հարցումներն առավել անմխիթարական են իշխանության համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...