«Բացարձակ չարիքի իր ձգտման մեջ Նիկոլը նախատեսում է հայի ձեռքով հայի արյուն թափել». Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանը 2008-ին իր քաղաքական կարիերայի հենց սկզբից հասարակությանն ուղղորդել է դեպի քաղաքացիական պատերազմ։
Միքայել Մինասյանի գրառումը՝ ստորև.
«Նիկոլը, 2008-ին իր քաղաքական կարիերայի հենց սկզբից, հասարակությանն ուղղորդեց դեպի քաղաքացիական պատերազմ։ Գավառական ֆյուրերի համար իր կամքը տարակարծիք մարդկանց պարտադրելու միակ գործիքը քաղաքացիական պատերազմն է, ընդդիմախոսների ազատությունը ոտնահարելը, Մոլոտովի կոկտեյլով իր ճշմարտացիությունը ապացուցելը։
Մարկ Թուլիուս Ցիցերոնն իր նամակներից մեկում գրել է, որ բոլոր չարիքների գագաթնակետը քաղաքացիական պատերազմի հաղթանակն է: Կից ներկայացված տեսանյութը պատմում է, թե ինչպես է Նիկոլը մեթոդաբանորեն և նպատակաուղղված հասարակությանը տանում բախումների։ Նրա համար բավարար չեն կորոնավիրուսի զոհերը, բավարար չեն պատերազմում զոհվածները: Բացարձակ չարիքի իր ձգտման մեջ նա նախատեսում է հայի ձեռքով հայի արյուն թափել։ Նրա վերջին հույսը բռնությունն է, քաղաքացիական պատերազմի հանդեպ մեր վախը և մեր անկազմակերպվածությունը։
Նպատակիդ չես հասնի»,- գրել է Մինասյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»