Ինչ պետք է անել, որպեսզի բռնապետ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի. Կարեն Վրթանեսյան
Ըստ հանրային հարցումների՝ այս պահին Նիկոլ Փաշինյանին են աջակցում Հայաստանի բնակչության մոտ 22-25 %-ը: Այս հարցումները, իհարկե, որոշ տեղերում ճշգրիտ չեն և չեն արտահայտում ՀՀ բոլոր քաղաքացիների կարծիքը, բայց միջինացված արդյունքը սա է: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Այս պահի դրությամբ պատկերը հետևյալն է՝ 25%՝ Նիկոլ Փաշինյանին, 75%-ը չեն ցանկանում ընտրել Նիկոլ Փաշինյանին: Թվերը ներկայացված պայմանական են, բայց բուն մեխանիզմը նույնն է: Ունենք «նոլիկ» մի ապիկար անձնավորություն, որը երկիրը պարտության տանելուց հետո ուզում է ևս 5 տարով լինել երկրի ղեկավար, որը ունի 25 % աջակցություն, իսկ 75%-ը չեն աջակցում նրան»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:
Նա նաև մանրամասն ներկայացրեց, թե ինչ վիճակ է տիրում 75%-ի մոտ:
«25%-ը չեն պատրաստվում գնալ ընտրության, 50%- գնալու են ընտրություններին, հետևաբար 25%-ը դուրս է գալիս և անգամ վիզուալ աճում է «նոլիկի» բաժինի, և «նոլիկի» տոկոսը դարձավ 33%, իսկ նրան դեմ քվեարկողները 67%»,- ներկայացրեց նա:
Նա նշեց՝ ինչ է պետք անել, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի. «Անպայման պետք է գնաք ընտրությունների, ընտրեք այն կուսակցութուններից, որոնք մեծ է հավանակնությունը, որ կանցնեն ԱԺ և որոնք կոլիցիա չեն կազմի Փաշինյանի հետ»,- ասաց նա և նշեց, որ այդպիսի երկու դաշինք կա, որոնց անունները բոլորը գիտեն:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը