Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Մամուլ

Հաշվեքննիչ պալատն աղաղակող փաստեր է հայտնաբերել հեղափոխականների թալանի մասին

«Հրապարակը» գրում է.

«Մինչ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջագայությունների ընթացքում իր բոլոր մեղքերն ու ձախողումները փորձում է բարդել նախկին «թալանչիների» վրա ու ասում, որ նրանք են զինվորի հացի ու բանակի փողը տասնամյակներ շարունակ գողացել, և հենց դրա պատճառով է, որ ունենք այն, ինչ ունենք, իսկ իրենք թալանով չեն զբաղվում, բյուջեն չեն մսխում, Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունից պարզ է դառնում, որ Փաշինյանի իշխանության ներսում կոռուպցիոն դրսևորումները չեն զիջում նախկին երևույթներին։ Այսինքն՝ հեղափոխականներն էլ են աչքի ընկնում բյուջեից միլիոններ գրպանելու մեծ ախորժակով։ Նախ կարևոր է նշել, որ ՀՊ-ն ոչ թե գերատեսչությունների ծախսերն ամբողջությամբ է ուսումնասիրում, այլ դրանց մի մասը՝ ընտրովի։

Այսպիսով՝ 2020 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանի աշխատակազմում եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից ավելի պարգևավճարներ են ստացել։ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ վարչապետի աշխատակազմին, որի շուրջ կեսը՝ որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր սոցվճարներ։ Պարգևավճարներն ամենաքիչը տրվել են պատերազմի մեկնարկին՝ հոկտեմբեր ամսին, պարգևատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ սեպտեմբերին պարգևատրվել է 504 աշխատակից՝ ընդհանուր 56 միլիոն դրամի։ Մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել ե՛ւ պարգևատրվողների թիվը, ե՛ւ պարգևավճարի չափը՝ 500 աշխատակից ստացել է մոտ 235 միլիոն դրամ, միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր աշխատակցի մոտ կես միլիոն՝ 500 հազար դրամ պարգևավճար է տրվել։ Պատերազմում կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը թերևս այս ճանապարհով է որոշել կանխել թիմից արտահոսքը և իր կողքին պահել աշխատողներին։ Պալատի զեկույցում նշված է, որ աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կետին, ըստ որի՝ այն չպետք է գերազանցի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը։

Պարգևավճարների հարցում նույնքան շռայլ են գտնվել նաև առողջապահության նախարարությունում, երբ նախարարն Արսեն Թորոսյանն էր, ով այսօր կառավարության աշխատակազմն է ղեկավարում։ Նա պաշտոնյաներին վճարել է ավելի քան 56 մլն դրամի պարգևավճար: Դա եղել է Քովիդ-19 համավարակի դեմ պայքարի ծրագրերին կառավարության հատկացրած մոտ 26,5 մլրդ դրամից: Մինչդեռ, ըստ ՀՊ հաշվետվության, այդ ծրագրերով նախարարության աշխատակիցների համար պարգևավճարների գումար նախատեսված չի եղել: «Նախարարությունը, չպահպանելով կառավարության որոշումների պահանջը, 2020-ին 56 միլիոն դրամ վճարել է որպես պարգևավճար: Հաշվեքննության ընտրանքում ներառված 11 աշխատակիցների վերոնշյալ գումարից վճարվել է մոտ 15 միլիոն դրամ պարգևավճար»,- նշված է ՀՊ ուսումնասիրության մեջ:

Հինգ աշխատակցի էլ վճարվել է 14 մլն-ական դրամի պարգևավճար: Պալատը շեշտում է, որ, գործող օրենքի համաձայն, հատուկ առաջադրանքի և որակյալ աշխատանքի համար պետական ծառայողը կարող է պարգևատրվել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից: Մինչդեռ ուսումնասիրության արդյունքում բացահայտել են, որ պարգևատրված 22 աշխատակիցներից որևէ մեկին հանձնարարված չի եղել այնպիսի առաջադրանք, որը պարգևատրման հիմք կլիներ: Դրանից բացի, պարգևատրումը գերազանցել է օրենքով սահմանված չափը:

Մասնավորապես, փոխնախարար Լ․ Ն․-ն (Լենա Նանուշյան) մարտ-հունիս ամիսներին 4 մլն 250 հազար դրամի փոխարեն պագևատրվել է 7 մլն 349 հազար դրամով, կատարվել է մոտ 3 մլն դրամի չափով ավելի վճարում: Նման կարգով պարգևավճարներ ստացել են նախարարության այլ աշխատակիցներ ևս: Առողջապահության նախարարությունը խախտումներ է թույլ տվել նաև արձակուրդային նպաստների վճարումներում: Նույն Լ. Ն.-ն, 2020-ի արձակուրդն ամբողջությամբ չօգտագործած, ստացել է ևս երեք օր այս տարվա հասանելիք արձակուրդից և ստացել է 1 մլն 761 հազար դրամ արձակուրդային նպաստ: Պալատը նշում է, որ նրան արձակուրդից հետ կանչելիս չեն պահպանվել օրենքի պահանջները: Եղել են նաև չնախատեսված հաստիքներ, օրենքով սահմանված չափը գերազանցող աշխատավարձեր և այլ բնույթի խախտումներ:

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, երբ նախարարի պաշտոնում Զարուհի Բաթոյանն էր։ Այստեղ էլ համատարած խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կառույցը հայտնաբերել է, որ մի շարք մատակարարված ապրանքների քանակները կա՛մ ավել, կա՛մ նվազ են եղել պայմանագրով սահմանված չափաքանակներից: Խոր ռիսկային է համարել պայմանագրով սահմանված 220 խնամվողի համար 300 հատ բրդյա սվիտերի գնումը:

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ն իր հաստիքացուցակը հաստիքային յոթ միավորով ավելի է սահմանել՝ չպահպանելով պահանջը, և դրա հետևանքով տարեկան 14,8 մլն դրամով ավելի աշխատավարձի ֆոնդ է հատկացվել: Իսկ 2019-ին մանկատանն արձանագրվել է աշխատակիցների աշխատավարձերի և հավելավճարների 5,2 մլն դրամի գերածախս: Խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել նաև Վարդենիսի և Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատներում, գրեթե բոլոր տեղերում արձանագրվել է, որ կառույցների սանիտարահիգիենիկ վիճակը պարզապես անմխիթար է։

Ավելի խայտառակ փաստեր էլ կան՝ պարզվել է, որ քաղաքացին մահից 2 օր հետո պրոթեզավորվել է, պետական ծրագրերով լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել անձանց համար, ովքեր երկրում չեն, սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավելի են եղել, քան նախատեսված է եղել մրցութային ծրագրով և կնքված պայմանագրում, 16 միլիոն դրամից ավելի գերածախս են տվել անօթևանների համար նախատեսված ծրագրով, նաև կադաստրում խախտումներով անշարժ գույքի տարբեր գործարքներ են կատարվել տուն-ինտերնատի բնակիչների անունով։ Կառույցի գնահատմամբ՝ պետությանը միայն սոցապի գծով հասցված վնասի չափը կազմել է 3.4 մլրդ դրամ:

Կառույցը բացահայտել է նաև, որ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովի համար ԱՏՁՄ ՀԿ-ին 750 հազար դոլարի դրամաշնորհ է փոխանցել, որպեսզի ՀԿ-ն համաժողովի մասնակիցներից հավաքված գումարներով պետբյուջեի 750 հազար դոլարը հետ փոխանցի, բայց ՀԿ-ն կառավարությանն է դիմել գումարը հետ չվերադարձնելու խնդրանքով, կառավարությունն էլ բավարարել է ՀԿ-ի դիմումը և, չգիտես ինչու, ներել է այդ գումարը։

Ներկայացված փաստերն ընդամենը մի քանի գերատեսչության մի քանի ոլորտային ուսումնասիրության արդյունքներն են։ Առաջիկայում կներկայացնենք Հաշվեքննիչ պալատի այլ բացահայտումներ ևս, որոնք վկայում են, որ իշխանությունների՝ կոռուպցիայից զերծ լինելու մասին խոսակցությունները լեգենդներ են՝ հյուսված մարդկանց խաբելու համար»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։