«Սատելիտ» քաղաքական ուժերը գրեթե զրոյական վարկանիշ ունեն
«Փաստը» գրում է.
«Վերջին շրջանում պարբերաբար հրապարակվում են տարբեր սոցհարցումների տվյալներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնցից պարզ է դառնում, որ անընդհատ իշխանական ուժի վարկանիշը նվազում է, փոխարենն ակտիվորեն բարձրանում են իրական ընդդիմադիր ուժերի վարկանիշները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանին անհանգստացնողը միայն սա չէ: Բանն այն է, որ բոլոր ուժերից ամենացածր վարկանիշն ունեն Փաշինյանի սատելիտ 2-3 քաղաքական ուժերը, որոնց ներդրել է հենց իշխանությունը՝ ապագայում նրանց հետ խորհրդարանում կոալիցիա կազմելու նպատակով:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, որ իր քաղաքական ուժը որևէ պարագայում չի կարող անհրաժեշտ քվե ստանալ վերարտադրվելու համար, ու նրան խորհրդարանում այնպիսի ուժեր են պետք, որոնց հետ հանրագումարով կարողանա արդյունքի հասնել։ Սակայն, չնայած գործադրվող ջանքերին, բոլոր հարցումներով պարզ է դառնում, որ այդ «միավորները» հազիվ մոտենան 1 տոկոսի շեմին, իսկ խորհրդարան կանցնեն այն ուժերը, որոնք արդեն հայտարարել են, որ ոչ մի պարագայում ՔՊԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի, ինչը նշանակում է ուղղակի իշխանափոխություն»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց