Հունիսի 20-ին պիտի մի այնպիսի անձնակազմ ընտրենք, որն ի վիճակի կլինի մեզ հասցնել նպատակակետին. Արշավիր Ղարամյան
Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր կարծես թե, ինչպես ինքնաթիռ, հայտնվել է տուրբուլենտ հոսանքի մեջ և ո՛չ մի կերպ չի կարողանում դուրս գալ դրանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր կարծես թե, ինչպես ինքնաթիռ, հայտնվել է տուրբուլենտ հոսանքի մեջ և ո՛չ մի կերպ չի կարողանում դուրս գալ դրանից:
Տուրբուլենտ հոսանքում հայտնված ինքնաթիռները, սովորաբար, եթե.
Ա) տեխնիկապես բարվոք վիճակում են լինում և փորձառու, արհեստավարժ անձնակազմ են ունենում,
Բ) կամ նույնիսկ տեխնիկական ոչ բարվոք վիճակում են լինում, բայց կրկին փորձառու, արհեստավարժ անձնակազմով...
Որպես կանոն, կարողանում են հաղթահարել այդ հոսանքը և շարունակել թռիչքը՝ ուղևորներին կամ ուղեբեռը հասցնելով նպատակակետին։
Իսկ եթե ինքնաթիռը տեխնիկական բարվոք վիճակում է, բայց անձնակազմը՝ ո՛չ փորձառու է և ո՛չ արհեստավարժ՝ ապա շատ դեպքերում այն կա՛մ կործանվում է, կամ էլ, լավագույն դեպքում, հասնում նպատակակետին՝ հոգեկան ու ֆիզիկական վնասվածքներով ուղևորներով կամ ջարդված, փշրված ուղեբեռով:
Պատկերացնո՛ւմ եք ինչպիսի ավարտ կունենա այն ինքնաթիռի թռիչքը, որը հայտվել է տուրբուլենտ հոսանքի մեջ և գտնվում է տեխնիկապես ոչ բարվոք վիճակում՝ ոչ փորձառու, արհեստավարժ անձնակազմի կառավարման, ղեկավարման ներքո:
Հիմա հասկանո՞ւմ եք, թե իրականում ո՛ր ինքնաթիռը և ո՛ր անձնակազմն է Հայաստանի ներկա իրավիճակին համապատասխանում, և ինչպիսի ապագայի «հեռանկարներ» կարող են առաջանալ:
Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է, և հունիսի 20-ին պիտի մի այնպիսի անձնակազմ ընտրենք, որն ի վիճակի կլինի մեզ հասցնել նպատակակետին... կամ էլ, հակառակը, չի հասցնելու նպատակակետին։
Ընտրությունը մերն է»,- գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին