Ինչո՞ւ Հայաստանի տարածքների կորուստը, օրինակ, Շիրակի մարզի բնակչի համար անհանգստության պատճառ չէ
Ինչո՞ւ Հայաստանի տարածքների կորուստը, օրինակ, Շիրակի մարզի բնակչի համար անհանգստության պատճառ չէ։
Երեկ գործող իշխանությունը Շիրակում էր, և մենք լսեցինք բնակիչների տարատեսակ զառանցանքները, ատելության խոսքը և ոչ մի առարկայական խոսք, ոչ մի հարց Արցախի մասին, Հայաստանից բռնազավթված տարածքների մասին։ Մարդիկ ապրում են այլ իրականության մեջ։
Ո՞րն է այդ իրականությունը։
Իրականությունն այն է, որ տվյալ մարդկանց ոչ միայն չի հետաքրքրում հայրենիքը, հողը, ջուրը, հայի ապագան, այլ նույն մարդիկ ունեն հանցավոր վերաբերմունք անգամ սեփական ունեցվածքի նկատմամբ։ Գնացեք և հարցրեք նույն այդ մարդկանց, թե արդյո՞ք կարող են ձեզ տանել և ցույց տալ իրենց պատկանող հողակտորների տեղը, դրանց սահմանները՝ լինեն դրանք մեկ, թե 1/10 հեկտար, որոնք ստացել են կոլխոզ-սովխոզների քանդվելուց ու լուծարվելուց հետո։
Երեկ էկրաններին հայտնված մարդիկ ունեն երկու հիմնական հոգս և մտահոգություն՝
1. չաշխատել և ստանալ նպաստ, ապա աջուձախ հայտարարել, որ սոված ենք։
2. տեսնել սեփական քրտինքով ապրող, վաստակող մարդկանց բռնի ունեզրկումը և ընկնել էքստազի մեջ իրենց ակնարկվող «կուլակաթափության» հեռանկարներից։
Պետք չի մեղքը բարդել «անկախության սերնդի վրա»։ Դա բոլշևիկյան դաստիարակություն ստացած սերունդն է, որն իր կարոտները փոխանցել է իր երեխաներին և հիմա էլ շարունակում է փոխանցել թոռներին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին