Փաստերով կխոսենք շատ շուտով, երբ ժամը լրանա. Հարությունյանը՝ Փաշինյանին տրված ժամանակի մասին
Այն աստիճան ստահոդ լուրեր են հրապարակ նետվել իշխանական թեկնածուի կողմից, որ դրան արձագանքնելու միակ եղանակը փաստերով խոսելն է։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Փաստերով, կարծում եմ, կխոսենք շատ շուտով, երբ ժամը լրանա։ Իսկ ի՞նչ է անում Պատիվ ունեմ դաշինքը, որպեսզի հանրային լարվածությունն այս աստիճան չսրվի։ Մենք անում ենք ամեն ինչ, որ չսրվի, եթե ուշադիր լսեք մեր լիդերների հայտարարությունները, ապա երբեք չեք լսի բռնության կամ հաշվեհարդարի կոչեր։ Այսօր իշխանական ուժն է սփռում իր ատելությունը»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ Երրորդ նախագահի հասցեին, թե զինվորներից գողացված գումարը պարտվել է «մոնտե կարլոներում»: Սերժ Սարգսյանն էլ արձագանքել է. «24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես էնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու ա իր վրա», - ասել էր Սերժ Սարգսյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց