Փորձեք ձեր ներվային համակարգի հաշվին հետևել քարոզարշավի ընթացքում իշխող ուժի հռետորաբանությանը և վերջնականապես կհամոզվեք, թե ինչու հասանք այս վիճակին
Սրանց մերժելը պայքար է գոյության համար, հակառակ դեպքում մերժվելու է հայ ժողովրդի ինքնությունն ու նրա ստեղծած երեսունամյա պետականությունը...Նման կարծիք է հայտնել Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը.
«Եթե համբերություն ունեք, փորձեք ձեր ներվային համակարգի հաշվին մի քիչ հետևել նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող ուժի կողմից, գրեթե բոլոր հարթակներում, դրսևորվող հռետորաբանությանը (հասցեական սպառնալիքներ, փողոցային վիրավորանքներ, վարկաբեկիչ արտահայտություններ պետության նախկին ղեկավարների հասցեին, էժանագին մանիպուլիացիաներ պետական ռեսուրսների չարաշահման միջոցով ևայլն) և վերջնականապես կհամոզվեք, թե ինչու պատերազմում պարտվեցինք և, ընդհանրապես, ինչպես հասանք այս վիճակին...
Սրանք մեր ժողովրդի պատմության մեջ հայտնված ամենաստոր պատահականություններն են, որոնք ոչ միայն չեն գիտակցում, թե ինչ են արել սեփական ժողովրդի հետ առայսօր, այլև, այս ամեն եղածից հետո, խաղալով նրա «հավատավոր» շերտի զգացմունքներով, համառորեն շարունակում են երկիրը տանել դեպի անկումներով հղի անորոշություն:
Սրանց մերժելը պայքար է գոյության համար, հակառակ դեպքում մերժվելու է հայ ժողովրդի ինքնությունն ու նրա ստեղծած երեսունամյա պետականությունը...»,-գրել է նա։


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը