Հայաստանը՝ երկկողմանի ագրեսիայի թիրախում. դրսից և ներսից. Միքայել Մինասյան
Թշնամին ամեն օր, ամեն ժամ խորանում է Հայաստանից ներս՝ կատաղած շան պես կտոր-կտոր կուլ տալով մեր հայրենիքը, ծեծում է զինվորներին ու գյուղացիներին, ամրապնդվում նոր դիրքերում, կառուցում նոր խրամատներ, գծում նոր սահմաններում։
Երկրի ներսում նույնն անում է Նիկոլը. ծեծել է տալիս լրագրողներին, գոռում է անդադար, հետապնդում քաղաքացիներին։
Ալիևը ոչնչացնում է Հայաստանը դրսից, Նիկոլը նույնն անում է ներսում։ Երկուսն էլ չունեն որևէ արգելանք:
Ալիևը կռվում է իր երկրի համար՝ մեր երկրի դեմ, Նիկոլը կռվում է իր իշխանության համար՝ մեր երկրի դեմ։
Այդ ընթացքում մենք նախընտրական կենացներ ենք լսում հանուն երկրի, որն անպաշտպան է ու անտեր։
Այս նախընտրական փուլի մասնակիցների և Նիկոլի միջև կա մեծ տարբերություն. Նիկոլի կռիվը իր ճակատագրի համար է, որովհետև առանց իշխանության նա ուղղակի չի լինելու։
Ընդդիմությունը կռվում է հանուն երկրի։ Ընդդիմության համար սա նախընտրական պայքար է, Նիկոլի համար՝ կենաց ու մահու կռիվ։ Այդ պատճառով Նիկոլը ոչնչի առաջ կանգ չի առնի, ոչ մեկին չի խնայի, ու ձեռքից ինչ հասնում է կանի։ Այսօրը՝ վկա։
Հ.Գ. Չորս տարի առաջ Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում հետապնդում և ծեծում էին հայերին: Չորս տարի անց վիժվածք Նիկոլի և բոլորի խնամի Գռզոյի թիկնապահները Արմավիրում հետապնդում և ծեծում են հայերին։
«Ապրե՛ն» հայերը, որոնք սրա համար հեղափոխություն արեցին: Վստահ եմ, որ մինչև հիմա «հպարտ» են թե՛ Սփուռքում, թե՛ Հայաստանում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»