Մարզի բոլոր դպրոցների ու համայնքային հիմնարկների աշխատակիցներին հրահանգված է մեկ մարդու պես ժամը 19:00-ին լինել Արմավիրի հրապարակում
Այս պահին Արմավիրի մարզում քարոզարշավ է իրականացնում Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձն իր քարոզարշավն իրականացնում է առանց արձակուրդ վերցնելու, աշխատանքային ժամերին:
Սա դեռ բավական չէ, այդ քարոզարշավն իրականացվում է վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմամբ:
Առավոտյան արդեն իսկ տելեգրամյան ալիքները տեղեկացրել էին, որ մարզի Փարաքար համայնքի դպրոցի ուսուցիչներին պարտադրել են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ սպառնալով ընդդիմացողներին ազատել աշխատանքից:
Պարզվում է, սակայն, որ սա միակ դեպքը չէ:
168.am-ի խմբագրությունը հավաստի տեղեկատվություն ստացավ այն մասին, որ մարզի դպրոցների, համայնքային բոլոր հիմնարկների աշխատակիցներն իրենց բնակության վայրերի մոտիկ գյուղերի հավաքատեղիներում պետք է լինեն այն ժամերին, երբ Նիկոլ Փաշինյանը կգտնվի տվյալ համայնքում:
Դպրոցների տնօրեններին վերադասի հրահանգը, մեզ հետ կապ հաստատած դպրոցների աշխատակիցների խոսքով, փոխանցել է Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:
Վերջինս, ի դեպ, այս պահին շրջում է գյուղերով, մասնակցում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին կրկին աշխատանքային ժամին ու հընթացս մարդահաշվարկ ու ներկա-բացակա կատարում՝ հավանաբար հետագայում արդեն իսկ հնչեցրած սպառնալիքն իրագործելու համաւր:
Մեզ ասացին, որ ուսուցիչներն ու համայնքային հիմնարկների աշխատակիցները դժկամությամբ են մասնակցում այդ հավաքներին, ու թեպետ բարձրաձայն ըմբոստացողները շատ չեն, խուլ դժգոհություն առկա է:
Եվ ամենակարևորը, բոլորին հրահանգված է երեկոյան 19:00-ին լինել Արմավիրի հրապարակում, ուր կայանալիք հանրահավաքով Նիկոլ Փաշինյանը հավանաբար կամփոփի պաշտոնական քարոզարշավի առաջին օրը:
Այնհայտորեն իշխանությունը մարդաքանակի խնդիր ունի գնալով նոսրացող իր համակիրների թիվն ինչ-որ կերպ շատ ցույց տալու համար, բայց պարզ է արդեն, որ օր առ օր դա անելն ավելի ու ավելի դժվար է լինելու Նիկոլ Փաշինյանի համար:


















































Քվեարկության արդյունքներ-4
Քվեարկության արդյունքներ-1
«3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ բաց քվերկություն 2/7 տեղամասում. (տեսանյութ)
«Ընտրում ես, ստանում ես 30000, լավ չի՞ բա»։ Ահազանգ Փարաքարից
Գորիսում սպաները ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց