Պաշտոնյաներին ստի համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկել. Ռոբերտ Քոչարյան
Պաշտոնյաներին ստի համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Ագարակում հանդիպման ժամանակ։
Խոսելով այն մասին, որ գործող իշխանությունները, չնայած կատարվածին, դեռեւս վայելում են բնակչության մի մասի վստահությունը, Քոչարյանը նշեց. «Մի մասը դեռեւս հավատում է։ Ընդհանրապես անհասկանալի է, ինչպես կարելի է հավատալ նրանց, ովքեր օրը հինգ անգամ ստում են։ Սուտը դարձել է սովորական երեւույթ, եւ մենք դարձել ենք անթույլատրելիորեն հանդուրժող պաշտոնատար անձանց ստի հանդեպ։ Պաշտոնյան, որը ստում է, պետք է անմիջապես ազատվի։ Մենք արդեն տեսել ենք ստի քայքայիչ հետեւանքները։ Բայց երբ ստում է ու բնակչության մի մասը հավատում է, դա նշանակում է, որ այդ մարդիկ էլ են ղեկավարվում ստով։
Ստի վրա բան չես կառուցի։ Ստի վրա կառուցված շենքը կքանդվի։ Մենք ճաշակում ենք այդ ստի հետեւանքները»,- նշեց Քոչարյանը։


















































Ռոբերտ Քոչարյան. «5 մլրդ․ դոլարի մասին խոսակցությունները պարապ խոսակցություններ չեն: Շուշին ոչ թե ընկել է, այլ հանձնել են»
Ռոբերտ Քոչարյանը՝ Սուրիկ Խաչատրյանի վերադարձի հավանականության մասին. դուք հումորի լավ զգացում ունեք
Այս իշխանության ժամանակ աճել է երեք ցուցանիշ՝ աղքատություն, գերեզմանների թիվ և արտագաղթ․ Ռոբերտ Քոչարյան
«Վայ-վայ-վայ». ագարակցին շփոթվեց ու Քոչարյանին Փաշինյան ասաց. (տեսանյութ)
14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ․ Ռոբերտ Քոչարյանի կոչը
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա