Ինչ են ասում սակավաթիվ մնացած նիկոլապաշտները
Ո՞վ են նրանք, որոնք անգամ 44-օրյա պատերազմից հետո, Սյունիքում եւ Գեղարքունիքում անդադար տեղի ունեցող դեպքերից հետո շարունակում են հայտարարել, թե իրենք պաշտում են նիկոլին: Իսկապես, ո՞վ են նրանք: Երբ նրանց հետո հանդիպում ես դեմ առ դեմ եւ հարցնում ինչո՞ւ, լսում ես հետեւյալ արտահայտությունները.
նիկոլն ինչ անում է լավ է անում
նիկոլը Աստծո կողմից ուղարկված թագավոր է
նիկոլի օրոք մենք ոնց ուզում ապրում ենք
ինձ ձեր Շուշին հետաքրքիր չի
Սյունիքը թող մեծախոս սյունիքցիները պահեն, նիկոլը կամ իմ էրեխեն ինչի պիտի պահեն
կարո՞ղ ա առաջ թուրքը Սեւանում չի ապրել, որ հիմա նիկոլին քննադատում եք
Ղարաբաղը 99-ին են ծախել ու քցել նիկոլի ջեբը
Մենք թուրքի հետ ավելի լավ ենք ապրել քան ղարաբաղցիների
նիկոլը ժողովուրդն ա, մերն ա , մեր նման տղա ա: Չե՞ս տեսնում ատամների վիճակը
ի՞նչ եք զոհերն անդադար աչքներս կոխում: Մենք զոհ չունենք (այստեղ երբ ասում ես, որ միայն ձեր գյուղում տասը կամ տասնմեկ զոհ կա, բղավում են, թե ի՞նչ անենք, ինչ էլի)
Զզվացրիք ձեր Ղարաբաղով, չե՞ք տեսել ինչ ասֆալտ ա անում
Միանգամից նշենք, որ նիկոլապաշտները քիչ են, սպասվածից շատ ավելի քիչ, բայց նրանք աղմկոտ են, անկիրթ, հարբած, սանրված չեն, լվացված չեն, եւ նրա կողմնակից տղամարդիկ գյուղատնտեսական այս եռուն շրջանում գյուղամեջում բլոտ կամ նարդի են խաղում:
Տխուր պատկեր է: Մաքսիմ Գորկին տեսնելով այս ամենը կգրեր «Հատակումի» շարունակությունը: Իսկ դուք դեռ ժամանակ ունեք մտածելու. դեռ նիկոլի կողմնակի՞ց եք:
Արմինե Պետրոսյան
Top-News.am


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը