Ընտրացուցակներում անհասկանալի ցաքուցրիվություն կա, ընտանիքի անդամները տարբեր ցուցակներում են հայտնվում
«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին երկու օրերին «Փաստ» թերթը տարբեր համայնքների առումով ահազանգեր է ստանում՝ կապված ընտրացուցակների հետ։ Խոսքն անճշտությունների մասին չէ, այլ անհասկանալի ցաքուցրիվության: Ըստ տեղեկությունների, մի շարք համայնքների ընտրացուցակներում որոշակի խառնաշփոթ կա։ Օրինակ՝ մեկ ընտանիքի անդամները ցուցակներում ներառված են ոչ ըստ հերթականության. ասենք՝ ընտանիքի մեկ անդամը կարող է ֆիքսված լինի մի քանի շենք, տուն կամ փողոց հետո միայն։
Իրականում առաջին հայացքից դժվար է ասել, թե ինչո՞վ է պայմանավորված նման խառնաշփոթը, արդյո՞ք որևէ միտում կա սրա տակ, թե՞ զուտ տեխնիկական խնդիր է, սակայն այս փաստը քաղաքացիների մեջ որոշակի անհանգստություն է առաջացրել, և նրանք փորձում են հասկանալ տեղի ունեցածի տրամաբանությունը։ Ի դեպ, չի բացառվում, որ գործ ունենք հասցեների անհստակության հետ: Օրինակ՝ նաև մայրաքաղաք Երևանում եղել են ու կան հասցեներ, որոնց համարների հետ կապված շիլաշփոթ կա: Արդյունքում ընտանիքի մի քանի անդամի առումով նույն հասցեն գրված է, ասենք, Թբիլիսյան 2, մի քանիսի դեպքում՝ Թբիլիսյան 2Ա, ինչի հետևանքով ընտրացուցակներում տարբեր տեղերում են նրանք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...