Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Մի հրեշավոր պատմության կետերը

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանի հարցազրույցը խախտեց նախընտրական ստանդարտ մթնոլորտը։ Ներկայացվեցին նոր փաստեր, նոր բացահայտումներ։ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ կողմից արվեցին ձևակերպումներ, որոնց վստահաբար իրավական գնահատականներ պետք է տրվեն։ Սրանք փաստացի մեղադրանքներ են, որ հնչում են վարչապետի հասցեին, որոնց համար նա վստահաբար պատասխան է տալու։ Պատասխան են տալու նաև իրավապահները, ովքեր այս յոթ ամսվա ընթացքում մատը մատին չեն տվել պատերազմի և պարտության և մեր երեխաներին զոհելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

1. Վարչապետն իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս չի ունեցել։ Մինչև հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստը, ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ն արդեն իսկ տեղյակ է եղել, որ ամեն ինչ անհեռանկար է և մենք շանս չունենք։ Նրա եզրակացությունները հիմնվել են նաև Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կարծիքի վրա, ում հետ ուղղակի և միջնորդավորված խոսել է այդ մասին։ Այդ ամենի մասին ԱԱԾ-ն զեկուցել է վարչապետին։ Զեկուցել են ներքաղաքական իրավիճակի մասին, հետախուզությունից ստացված տվյալների մասին, թե ինչպիսի իրավիճակ է արտաքին աշխարհում, ումից կարող ենք քաղաքական, ռազմական աջակցության ակնկալիք ունենալ։ Եվ հետևությունը եղել է մեկը՝ մենք ունեցել ենք զրո աջակցության շանս։ Միակ պաշտոնատար անձը, որ ունակ էր և իրավասու էր գործողությունները կանգնեցնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, և նա դա չարեց։

2. ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ն հիմքեր չի տեսնում չհավատալու Օնիկ Գասպարյանի հայատարարությանը, որ վերջինս պատերազմի հենց սկզբից զգուշացրել է պատերազմն անհապաղ կանգնեցնելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո է, որ Քյարամյանը և տեղակալներից մեկը մեկնել են Արցախ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Դա վկայում էր, որ գործերը լավ չեն և աշխատանքները պետք է ակտիվացնել։ Հետևաբար Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որ ԱԽ նիստին զգուշացրել է իրավիճակը վատ է, օրհասկան է և պետք է կանգնեցնել պատերազմը, չհավատալու հիմքեր չկան։ Վաղը քննչական խումբը, որ ձևավորվելու է այդ հարցին հստակ պատասխաններ տալու է։

3. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին։ Հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի նիստին Օնիկ Գասպարյանը մանրամասն զեկույց է ներկայացրել, որտեղից պարզ էր, որ մենք պատվում ենք, կամ գնում ենք պարտության։ Նույն փաստը հաստատել է նախարար Դավիթ Տոնոյանը։ Բազմաթիվ հարցեր է բարձրացրել Վեհափառը։ Ի պատասխան դրան ոչինչ չի ասվել։ Չի ասվել, որ մենք շանս ունենք։ Այդ ժամանակ Շուշին, Հադրութի զգալի մասը մեր իրավասության տակ էին։ Մենք չունեինք 5000 զոհ։ Վարչապետը ոչինչ չի ասել, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերել, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն, զորքերը կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում են, և ռուսական խաղաղապահ զորքեր մտնեն Արցախի տարածք, որոնք կերաշխավորեն Արցախի բնակչության անվտանգությունը։ Եթե վարչապետն այդ պահին այդ մասին հայտներ Անվտանգության խորհրդին, իրավիճակն այլ կլիներ։ Հոկտեմբերի 19-ին ոչ ոք չգիտեր, որ Ռուսաստանն այդպիսի առաջարկ էր արել։

4. Ըստ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ի հոկտեմբերի 19-ից հետո յուրաքանչյուր օր մենք ունեցել ենք առնվազն 100 զոհ կամ մի փոքր ավել։ 18-20 օրվա ընթացքում, եթե վարչապետը ճիշտ ժամանակին պատերազմը կանգնեցնելու որոշում կայացներ մենք կխուսափեինք շուրջ 2000 կորուստից։ Չէինք ունենա հազարավոր հաշմանդամներ։ Չէինք կորցնի Շուշին, Հադրութի զգալի մասը։

5. Ի վերջո երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը նոյեմբերի 7-ին իր ռուս գործընկերներից է տեղեկանում, որ Ռուսաստանի կողմից ներկայացվել են պատերազմը կանգնեցնելու առաջարկներ, սակայն վարչապետն այն գաղտնի է պահում, չի դարձնում հանրային քննարկման առարկա։ Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը Ռուսաստանի առաջարկները մնացել էին անպատասխան։ Ռուսական կողմի առաջարկների մասին չգիտեին նաև իմքայլական պատգամավորները։ Նրանց ինչպես միշտ վերաբերել էին որպես ուսապարկերի։

Եվ վերջում անխուսափելի մի հարց. Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԱԾ-ը տնօրենի նախկին ժ/պ-ն, Գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության նախարարը, Նախագահը տեսնում էին վարչապետի անհավասարակշիռ վարքագիծը, տեսնում էին, որ երկիրը տանում է անվերապահ պարտության, հազարավոր զոհերի, ինչու չէին բռնում այդ խելագար ձեռքը։ Նրանք դա կարող էին անել, մենք՝ ոչ։ Մեզ ռազմական դրության պայամաններում զրկել էին ճշմարտությունն իմանալու հնարավորությունից, մեզ խաբում էին, իսկ դուք գիտեիք դեպի ինչ աղետի է տանում երկիրը վարչպետը։ Ինչու չոլորեցիք ձեռքը և չմեկուսացրեցիք նման խայտառակ որոշումներ կայացելու հնարավորությունից։ Այս հարցերից հնարավոր չի լինելու խուսափել, այս հարցերի պատասխանը մի օր նաև դուք եք տալու։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ