Միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ սա այս մեկի վերահսկողության տակ ենք տալիս․ բացառված է (տեսանյութ)
Մենք չենք կարող ինչ-որ միջանցք տալ որևէ մեկին, ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տալ։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ինքը դե՞մ է դրան, Սարգսյանն արձագանքել է՝ 100 տոկոս։ «Որ պետք է տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանցքի մասին է խոսքը։ Մենք պարտակա՞ն ենք, պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ․ ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Դիտարկմանը՝ գուցե պայմանավորվածություն կա ՌԴ-ի, Թուրքիայի հետ, Սարգսյանն արձագանքել է․
«Ես այդպիսի պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, և եթե մենք սրանց ճանապարհենք, ես ձեզ վստահեցնում եմ՝ որևէ իշխանություն չի մտածի ինչ-որ միջանցքի մասին։ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Միջանցքի վտանգն ի՞նչ է՝ հարց է առաջանում՝ ի՞նչ միջանցք, ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու․ մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ սա այս մեկի վերահսկողության տակ ենք տալիս․ բացառված է»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»