Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Մամուլ

Նոյեմբերի 9-ին, երբ պատերազմը դե ֆակտո ավարտվեց, սկսվեց հաջորդ պատերազմը՝ ինչպե՞ս հաղթահարել ամոթն ու վերականգնել արժանապատվությունը

«Փաստը» գրում է. «Տեսե՞լ եք նկարները, իսկ տեսանյո՞ւթը: Նկարները տեսա, տեսանյութը դիտելու ուժ չունեցա, համարձակությունս չներեց: Նոյեմբերի իննին, երբ պատերազմը դե ֆակտո ավարտվեց, սկսվեց հաջորդ պատերազմը՝ ինչպե՞ս հաղթահարել ամոթն ու վերականգնել արժանապատվությունը, արդյո՞ք հնարավոր է դա անել: Ապրում ենք, աշխատում, ուրախ և տխուր առիթների մասնակից դառնում, կատակում, գնումներ կատարում: Երկու կես ենք եղել, մեր մի կեսը վերջին ճիգով փորձում է վեր հառնել համազգային աղետից, մյուսը դեղատուփը և ճնշման սարքը մահճակալի կողքի սեղանիկին է քնում ու արթնանում: Մեր մի կեսը ժպտում է, ծիծաղում, իսկ մյուս կեսը ամոթից գետինն է մտնում ապրել կարողանալու համար: Մի կեսն ուրախանում է նոր ծնվող երեխայի ճիչով, իսկ մյուս կեսը՝ սարսափում՝ ախր, բանակ եմ ճանապարհելու, իսկ եթե՞…

Այսպես էլ ապրում ենք՝ բթացած, տեղ-տեղ ագրեսիվ ու անկառավարելի, ցավը մեր մեջ ամփոփած, ավելի հաճախ՝ անտարբեր: Փոթորիկը տակն ու վրա է անում մեր ներսը, երբեմն-երբեմն պոռթկում ենք, բայց միայն այդքանը: Ամեն մեկս մեր խղճի հետ մենակ ենք մնացել, իսկ նրա՞նք, ովքեր խիղճ չունեն: «Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ, երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է… Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ, դա խի՞ղճ է, թե փալասե տիկնիկ, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս»,-գրում էր Հրանտ Մաթևոսյանը, հետո էլ հավելում. «Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ՝ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն, մյուս անգամ տեսնեմ՝ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

Կանգնեցինք, չծալվեցինք, չկոտրվեցինք, կյանքի ու մահու հերթական պայքարն էր, հայրենիքի համար ամենաթանկը դրվեց զոհասեղանին՝ կյանքը, տղաների կյանքը: Նրանցից շատերը, հազարավորներն անմահացան, իսկ մե՞զ: Իսկ մեզ ծալեցին, մեզ կոտրեցին, մեզ փշուր-փշուր արեցին, այնքան մանր փշուրների բաժանեցին, որ դրանք նորից իրար միացնելը գրեթե անհնար է լինելու: Դա արեց հայը, մեզ հետ հաց կիսողը, մեզ խոստումներ տվողը, մեզ արդար ու անկաշառ Հայաստան խոստացողը: Նա վերջնականապես կոտրեց մեր հավատը, խլեց անգամ հույսը: Այսպես փշրված, մասնատված նստել, ավելի ճիշտ՝ մեզ նստեցրել են մի գնացք ու գնացքավարը՝ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը և «իրենցքայլականները», մեզ տանում են անհայտ ուղղությամբ: Խելոք, լուռ ու մունջ նստել ու սլանում ենք, Աստված էլ չգիտի, թե ուր ենք գնում: Չենք ներում նրանց, ովքեր խաթարում են մեր անհոգությունը, թռչում գնացքից և մեզ էլ նույնը խորհուրդ տալիս: Մենք անջատել ենք մեր բոլոր զգայարանները և սլանում ենք առաջ՝ դեպի ապագա, որն այնքան մշուշոտ է, այնքան անորոշ, սլանում ենք, քանի որ շատերս պատրաստ չենք ընդունել, որ երեք տարի առաջ սխալ ընտրություն ենք կատարել: Ճիչ է լսվում՝ օգնության, ցասման, ցավի, անզորության, բայց ճիչը լռեցնող ու մարդկանց սփոփող չկա:

Հայաստանի ժամանակը կանգ է առել, երկրի ժամը՝ խելագարվելուց հինգ պակաս է: Ախր ինչպե՞ս չխելագարվել, ինչպե՞ս պահպանել սթափությունը, երբ ամեն օր մենք բախվում ենք մի նոր իրականության, որտեղ հորը, որը հուղարկավորել է որդու երկու ոսկորը (ոչ, սա սարսափ ֆիլմի տեսարան չէ), զանգահարում և ասում են՝ ձեր որդու մասունքներից էլի կա, եկեք, վերցրեք: Երբ տղաների աճյունների հանդեպ նողկալի, գարշելի, անմարդկային վերաբերմունքից հետո և որևէ պաշտոնյա չի հեռանում, նրան չեն ազատում աշխատանքից, կամ էլ դա անում են «ձևի համար», որպես պարտականություն: Ամեն ինչ սահմանափակվում է միայն ներողությամբ, իսկ փոխվարչապետի պաշտոնակատարներից մեկն էլ ասում է, թե Աբովյանի դիահերձարանի իրավիճակը պետության վերաբերմունքը չէ:

Բա ի՞նչ է, ախր ինչպե՞ս, ի՞նչ սրտով եք դա անփութության վերագրում: Դա անարգանք է մարդու նկատմամբ, մարդու, որը բարձրագույն արժեք է, առավել ևս նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել՝ հանուն հայրենիքի: Նույն այս ժամանակահատվածում մյուս փոխվարչապետի պաշտոնակատարն «Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար» թեմայով հոդված է հրապարակում՝ անդրադառնալով 21-րդ դարում արհեստական բանականության կարևորությանը, Հայաստանում արհեստական բանականության հեռանկարներին, ռազմավարություն մշակելու անհրաժեշտությանը:

Ինչ խոսք, միայն արհեստական բանականությունը «կօգնի» հասկանալ, թե ինչպես ապրել թշնամու հետ կողք կողքի, միայն արհեստական բանականություն ունեցող մարդը կների պատերազմում հազարավոր զոհեր տված և հայրենիք կորցրած իշխանություններին ու կանտեսի այն զազրելի վերաբերմունքը, որը դրսևորվում է մեր գերեվարված տղաների և զոհվածների աճյունների նկատմամբ: Այսքանից հետո թերևս լավագույնն, ինչ կարող են անել «իրենցքայլականները»` բոլորն անխտիր, լռելն է ու հեռանալը, մնացածն արդեն արդարադատության գործն է: Հուսանք՝ նրանց շարունակականության մանդատ չի տա նաև ժողովուրդը, քանի որ սթափությունն ավելի զորեղ կլինի, քան պոպուլիզմը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։