«Տավուշի մարզի սահման ասելով՝ մենք դիտարկում ենք դե ֆակտո այն սահմանը, որտեղ կանգնած են մեր զինվորները». Հայկ Չոբանյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի այն պնդմանը, թե Տավուշում կան «ադրբեջանական անկլավներ», որոնք պատրաստվում են հանձնել։
«Ես չգիտեմ՝ ով ինչ է ուզում անել, գիտեք, որ ես 2 տարի աշխատել եմ՝ որպես Տավուշի մարզպետ, և այդ ընթացքում առիթ եմ ունեցել առնվազն երեք անգամ անդրադառնալու այս թեմային։ Այս թեմային անդրադարձել եմ ոչ միայն՝ որպես Տավուշի մարզպետ, այլև ՀՀ քաղաքացի, հայ մարդ, և որևէ ժամանակ այս խնդրի վերաբերյալ իմ դիրքորոշումը չի փոխվելու։ Տավուշի մարզի սահման ասելով՝ մենք դիտարկում ենք դե ֆակտո այն սահմանը, որտեղ կանգնած են մեր զինվորները։ Իմ՝ որպես նախարարի և հայ մարդու պարտականությունն այն է, որ ջանք չխնայի, որպեսզի դե ֆակտո այդ ստատուս-քվոն որևէ ձևով չխախտվի ի վնաս Հայաստանի»,- ընդգծեց Հայկ Չոբանյանը։
Հարցին՝ ի՞նչ ռիսկեր է տեսնում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու առնչությամբ, հնարավո՞ր է՝ Տավուշի մարզի գյուղերը դառնան քննարկման առարկա, Հակ Չոբանյանն արձագանքեց՝ որևէ ռիսկի դիմագրավելու հնարավորությունը, ճանապարհը երկիրը զարգացնելն է։
«Առանց ուժեղ տնտեսության՝ մենք չենք կարող ունենալ ուժեղ զինված ուժեր, ուժեղ անվտանգային համակարգ։ Մենք մեր զինված ուժերի հնարավորությունների կարողությունների զարգացման վերականգնման խնդիր ունենք։ Այդ ռիսկերն առանձին հաղթահարման ճանապարհ չունեն, այն պահին, երբ մենք այնքան ուժեղ լինենք, և թշնամին չկարողանա մուտք գործել մեր սահման, դա մեր ռիսկի ապահովումն է»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ, Հայկ Չոբանյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ իր լիազորությունների մեջ չի մտնում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026