Իր զոհված հերոսների նկատմամբ այս իշխանության վերաբերմունքը շատ բան է ասում նրա մասին․ Արագած Ախոյան (տեսանյութ)
Իմ ունեցած տեղեկություններով՝ Ֆրանսիայում Նիկոլին շատ վատ բաներ էին սպասվում, կարող է ծեծեին, եթե չփախչեր։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։
«Ֆրանսիայում ոստիկաններով շրջապատված, նույն ձեռագիրը պահելով, ոնց որ սողում էր, նույն ձևով սողացել է նաև Ֆրանսիայում։ Ոստիկաններն ուժ են կիրառել մեր հայերի նկատմամբ, քանի որ այնտեղ էլ կան նրան չընդունող շատ հայեր։ Նիկոլը զբաղված է քաղաքական մուրացկանությամբ։ Մակրոնին խնդրել է, որ հանդիպեն համ էլ ծնունդն են նշել, Մակրոնն էլ ասել է՝ լավ, գյադա, որ եկել ես, արի հանդիպենք։ Ամենազավեշտն ինձ համար, որ Մակրոնին հրավիրում է Հայաստան։ Այսինքն՝ ինքն իբր պետք է լինի, Մակրոնին էլ հրավիրում է Հայաստան»,- ասաց նա։
Արագած Ախոյանի կարծիքով՝ հասարակությունն այսօր ամեն ինչ շատ սովորական է ընդունում, անգամ այն, որ հանուն հայրենիքի նահատակված տղաների աճյունները պահվում են անմարդկային պայմաններում։
«Պատերազմի ընթացքում ես շատ բան եմ տեսել, բայց այսպիսի վերաբերմունք զոհվածների նկատմամբ չեմ տեսել։ Սա ուղղակի անհնարին է։ Եվ այդ պ․․․․․ը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալի արժանացած կինը... Հանգուցյալների, իր հերոսների նկատմամբ այս իշխանության վերաբերմունքը շատ բան է ասում նրա մասին։ Երևի ոչ մի միջազգային ինստիտուտ այսպես ջանասիրաբար չկարողանար կազմաքանդել մեր պետությունը, ինչպես դա արեց Նիկոլը իր ոհմակով»,- ընդգծեց Արագած Ախոյանը։
Ըստ Արագած Ախոյանի՝ գործող իշխանության կառավարմանը մնացել է ընդամենը 18 օր։
«27 կուսակցություն են մասնակցում, ես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ բացի ուսապարկերից և իրենց աջակցողներից։ Դեռ կանդրադառնամ Բաբաջանյան-Շիրինյան ամուսնությանը։ Մի բան կարող եմ ցանկանալ՝ մի բարձի ծերանաք, իրար վրից էլ անպակաս լինեք։ Այն պաշտոնյաները, որոնք առայժմ զբաղեցնում են պաշտոններ այսօրվա իշխանության կազմում, մի քանի օր է մնացել, խորհուրդ կտամ իրենց դեմքերը փրկեն»,- ամփոփեց Արագած Ախոյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց