Մեր տղերքի աճյունների շուրջ ստեղծված այս սարսափելի իրավիճակում մտքիս պաշտպանության նախարարի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի լռությունն է
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր տղերքի աճյունների շուրջ ստեղծված այս սարսափելի իրավիճակում անընդհատ մտքիս պաշտպանության նախարարի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի լռությունն է։
Նույնը վերաբերվում է պատերազմի օրերին այդ պաշտոնները զբաղեցնող Օնիկ Գասպարյանին ու Դավիթ Տոնոյանին։
Ինձ պետք չէ լսել այս գերատեսչությունների մի քանի էջանոց պաշտոնական հաղորդագրությունները, թե՝ գիտե՞ք, դրա պատասխանատուն, օրինակ՝ առողջապահության նախարարությունն է կամ այս կամ այն բժշկական կենտրոնը։
Այս մարդիկ՝ ժամկետային, պայմանագրային, սպա, պահեստազորային, թե կամավորական, ճակատում են եղել կամ այնտեղ մեկնել ձեր հրամաններում, դուք եք այդ մարդկանց պատասխանատուն, թե՛ խաղաղ պայմաններում, և թե՛ պատերազմում։
Փաշինյանի ու իր նեղ խմբակի մասին ամեն ինչ ասվել է՝ նրանց մասով ամեն ինչ պարզ է, բայց մեկ է՝ ես որևէ ձևով չեմ կարողանում հասկանալ պաշտպանական գերատեսչության, նրա առանձին դեմքերի լռությունը։
Ետ ինչքա՞ն թանկ է ձեր համար պաշտոնը, որ ձեր լռությամբ անարգում եք բանակը։
Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, իսկ դուք ոչինչ չունե՞ք ասելու։ Թե՞ մտածում եք, որ եթե այս պահին պաշտոն չեք զբաղեցնում տղերքի այս վիճակի մասով պատասխանատվություն չունեք։ Թե՞ ձեր համար մեկ է այս ամենը, ասեմ իմանաք՝ այդպես է ստացվում։
Հենց միայն ձեր լռությունն ամեն ինչ ասում է ձեր, ձեր ապրածի և չապրածի մասին, ձեր խղճի ու արժանապատվության մասին»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը