Ցանկացած պահի նա ձեզ «քցելու» է
Երեկ պարզվեց, թե ինչի է ընդունակ Փաշինյանը՝ միայն թե կարողանա պահպանել օրեցօր նվազող իր ռեյտինգի մնացորդները։ Նա ընդունակ է ամիսներով նկուղում պահել մեր հերոսների դիերը և մասունքները։ Միայն թե իր ասած չորս հազար պլյուս/մինուս հիսունը չանցնի։ Հետո նա ընդունակ է տանջահար դեմքով հայտարարել, թե ձեր զոհը մեկն է, իմը՝ չորս հազարը։ Ընդունակ է գերեզմանների մոտ ֆոտոսեսիաներ կազմակերպել, բայց զոհվածների մարմինները պղծել, անթաղ թողնել։
Եվ այս մարդը հայտ է ներկայացնում կրկին ընտրություններին մասնակցելու։ Ի՞նչ երեսով։ Աներեսությունն էլ չափ ու սահման է ունենում։ Թե հույսն այն է, որ այնքան ենք այլասերվել որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որ աճյուն պղծելուն էլ արդարացում կգտնենք։
Իսկ ինչ խղճով են նրա հետ ճանապարհ շարունակում նրա թիմակիցները։ Շիրակ Թորոսյան, Պետրոս Ղազարյան, Գուրգեն Արսենյան, Մակունց, Լուլու, Սուրեն Պապիկյան, Հերիքնազ Տիգրանյան, Բաբկեն Թունյան և մյուսներ, դուք ինչ արդարացմամբ եք աջակցում դիակ պղծողին։ Կիսո՞ւմ եք նրա հետ պատասխանատվությունը, արդարացնո՞ւմ եք նրա գործողությունները։ Միթե մանդատը, պաշտոնը, փողն այդքան մեծ արժեք են, որ պատրաստ եք մնալ հերոսի աճյուն անարգողի կողքին։ Դուք ձեր խղճի առջև ո՞նց եք պատասխան տալու։ Դուք ձեր երեխաների աչքերին ինչպե՞ս եք նայելու։
Ձեզ չի՞ մտահոգում մեթոդները, որոնց ձեր առաջնորդը դիմում է իշխանությունը պահելու համար։ Նա ընդունակ է թաքցնել զոհերի թիվը, անձամբ որոշել, թե ում մարմինը և երբ հանձնեն, զոհվածների ցուցակում որքան անուն հրապարակեն։ Ձեզ հետաքրքիր չէ՞՝ ի՞նչ է սա՝ անձնական վրեժխնդրություն, վախ, թե՞ սառը հաշվարկ։
Իսկ չե՞ք խորհել՝ հերոսների աճյունները անարգելու ընդունակ մարդը ինչերի է ընդունակ ձեր հանդեպ։ Այնպես, ինչպես այս պատասխանատու պահին նա իր մեղքը փորձում է բարդել Առողջապահության նախարարության և նախարարի վրա, այդպես էլ ցանկացած պահի կարող է ձեզ «քցել»։ Նիկոլին ճանաչելով՝ դուք պիտի որ իմանաք, որ նա կարող է վերջում պարզապես փախչել՝ ձեզ բոլորիդ փաստի առջև թողնելով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»