Ֆրանսիայում մերժում են Փաշինյանին. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեից Yerkir.am-ին փոխանցել են հայտարարություն, որով դատապարտում են Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարելիք այցը:
Հայտարարության մեջ ասված է․
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելելու է Փարիզ: Այս այցելությունը, որն իրականացվելու է պարզապես նախընտրական հաշիվներով, մերժում ենք: Նախևառաջ, նա այսուհետ պաշտոնապես ոչ մի հանգամանք չունի ներկայացնելու Հայաստանը: Փաշինյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններում թեկնածու է, ինչպես մյուս թեկնածուները: Ըստ այդմ՝ այս այցելությունը մենք համարում ենք զուտ անձնական, և ոչ մի ձևով այն չի կարող ունենալ համայնքային բնույթ:
Երկրորդ՝ Փաշինյանը Հայաստանն ու հայ ժողովրդին տարել է նվաստացուցիչ պարտության, և տակավին մի քանի օր առաջ խոստացել է ստորագրել հերթական փաստաթուղթը, որն ավելի վաղ ստորագրած անձնատվության խայտառակ ու ամոթալի հայտնի փաստաթղթի շարունակությունն է: Երրորդ՝ այն պահին, երբ մեր Հայրենիքը խորը ճգնաժամի մեջ է, երբ թշնամին հատել է մեր սահմանները, երբ թշնամու բանակն ամեն ժամ սպառնում է նոր հարձակումով և ներխուժումով, երբ ունենք նոր գերիներ, գերագույն հրամանատարի կոչումին և աթոռին կառչած անձը լքում է երկիրը և մեկնում արտասահման: Այս անպատասխանատու և դասալիք պահվածքն անընդունելի ու դատապարտելի է:
Դաշնակցության մեծ ընտանիքը, իր ուղեկից միություններով, տարբեր միավորներով և իր բոլոր հաստատություններով մերժում է նրա հետ որևէ տեսակի կապ կամ հանդիպում, և ևս մեկ անգամ զգուշացնում է բոլորին՝ ոչ մեկը չհամարձակվի այս անտեղի ու անպատշաճ այցելությանը տալ համայնքային բնույթ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց