Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ Տիրան Խաչատրյանը բացահայտումներ է անում

«Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․․․ ի՞նչ ձև արձագանքեմ»։ Այսպիսնն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։

Yerevan.Today-ի հետ զրույցում գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ արեց․ «Նա արտահայտություն է արել՝ «Ես ասել եմ զբաղվել ամրաշինական աշխատանքներով, իրենք չեն զբաղվել», բայց մենք մի քանի անգամ դիմել ենք, որ համապատասխան տեխնիկա տան, գոնե ձյունը բացելու, անձնակազմը դիրքեր հասցնելու համար, չեն տվել։ Գումարներ պետք է ավելացվեր համապատասխան խնդիրներին լուծում տալու համար, ոչ թե չավելացրեցին, այլ կրճատեցին պլանավորածը, տարբեր խնդրահարույց հարցեր ենք ներկայացրել, խոստացել է միջոցներ կգտնի, ոչ մի բան չի արել»։

Խոսելով Փաշինյանի՝ ԶՈւ-ի, գեներալիտետի թիկունքին կանգնած լինելու մասին, Տիրան Խաչատարյանը նշեց․ «Ոչ մի անգամ ոչ մի վայրկյան նա մեր թիկունքում չի եղել։ Այն ամենապրիմիտիվ ապահովման խնդիրները, որ ինքը պետք է կազմակերպեր, չի արել։ Ես անձամբ լինելով ռազմաճակատի հրամանատար՝ խնդրել եմ, որ եթե համապատասխան հարցերը չեն լուծում, գոնե արգելափակման ջոկատներ դնեն փախչողներին կանգնացնեն, նույնիսկ դա չի կազմակերպել։ Մնացած զենք-զինամթերք, սպառազինություն չեմ ասում, դիվանագիտական ուղիների օգտագործում, համապատասխան աշխատանքներ․․․

Բացի այդ, նույնիսկ հոկտեմբերի 19-ի, 20-ի առաջարկի հետ կապված ստելը, որ հայտարարություն արեց, թե ինքը համաձայն չի եղել այդ անկլավների համար․․․ Ինքը համաձայնագրի տարբերակը, որ ուղարկել է, ես ուշ եմ իմացել, վերջում եմ տեսել, նախարարի հետ եմ այդ հարցը քննարկել։ Ասում եմ՝ անկլավները հրադադարի հետ ի՞նչ կապ ունեն, դա էլ մենք ենք ասել, որ գոնե դա հանի միջից»։

Գեներալի պնդմամբ, ցանկացած տեսակի հրթիռ արձակելու թույլտվություն կարող է տալ միայն գերագույն հրամանատարը։ «Հարց է այնտեղ եղել, որ պետք է հրթիռ արձակվեր ու ռուսների հետ համաձայնեցնելու խնդիր կար, ինքը՝ «ռուսներն ո՞վ են, ես եմ ասողը» և այլն այսպիսի պահվածք է ունեցել»։

Թե վերջնական, ե՞րբ պատերազմի պատության հետ կապված հարցերի պատասխանները կլինեն, Խաչատրյանը նշեց, որ իրենք՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել են հանձնաժողով ստեղծվի, քննություն անցկացվի, սակայն չի արվել։ «Թող հիմա դատական գործ բացվի, եթե ինքն ասում է՝ սենց է եղել, նենց է եղել, համապատասխան ընթացք տան, մենք էլ տեսնենք՝ ով ինչ է արել, ի՞նչ պետք է աներ և ով ինչ չի արել։ Մեր վերլուծության համար էլ մարդկանց պաշտոնից հանում են, հարց՝ ինչի՞, որովհետև իր բոլոր թերությունները ներկայացրել է։ 2019 թվականին զորավարժություն ենք արել, 62 իրենց վերաբերվող թերություն ենք ներկայացրել, քանիսի՞ն են լուծում տվել, ոչ մեկին ընդհանրապես։ Մի տարվա ընթացքում մի թերություն, մի խնդրահարույց հարցի լուծում չեն տվել։ Մենք ներկայացնում ենք, որ աութսորսը պետք չի, ավելորդ ծախսեր են և այլն, ինքն իր համար դարձրել է գովաբանման նյութի թեմա, կարծես թե նախկինում զինվորը սոված է եղել։ Տռուսիկ-մայկայով է զբաղվել, այսինքն խելքը էդ ա կտրել ընդամենը»,-ասաց նա։

Տիրան Խաչատրյանը ժխտում է, թե զինվորին, ինչպես Փաշինյանն է ասում, նախկինում որպես սնունդ անասնակեր են տվել, նա վրդովված նշեց․ «Ո՞նց կարող է այդպիսի բան լինել, այդ նույն ճաշարանից օգտվում է նաև սպան, պատասխանատու անձինք, նույն կերկարուրն ուտում ենք մենք, անասնակե՞ր էինք ուտում, նոր տալիս զինվորին, ո՞նց կարող է։ Եթե անասնակեր է եղել, ուրեմն բոլոր հրամանատարական կազմը անասուններ են հա՞, եղել։ Փաշինյանի պատկերացմամբ այդպես է, որովհետև ինքն անասուն է»։