«Հեղափոխականներին», ուղիղ եւ փոխաբերական իմաստով, պետք է աղբամանն ուղարկել
Հայաստանում պետական ու քաղաքական ճգնաժամի զուգընթաց ավելի խորքային ու ավելի վտանգավոր ճգնաժամ է սկսվել' ազգային ինքնության ճգնաժամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Վերջին երեսուն տարվա ընթացքում երեք հիմնական հենասյուների վրա է կառուցվել ազգային ինքնությունն' Անկախություն, Արցախ եւ Հաղթանակ։
Ազգային ինքնությունը պետք է տարբերել էթնիկ ինքնությունից, Ազգը քաղաքական կատեգորիա է, պետական ինքնության շուրջը կազմակերպման միջոցով։
Մենք ազգային ինքնության այդ երեք հենքերը կորցրեցինք ու շատերն իրենք իրենց հարց են տալիս. մնում ենք այստեղ, որ ինչ անենք։
Սա ընտրություններով, նոր կառավարությունով ու արդեն ակնհայտորեն խոտան կազմով նոր խորհրդարանով ուղղվելիք խնդիր չէ։
Իրականում մեր հավաքական միտքն է պարտվել եւ մտքի ոլորտում էլ կարող ենք վերականգնվել' եթե կարող ենք, այսինքն մենք կանգնած ենք նոր ինքնություն ստեղծելու խնդրի առջեւ։
"Հեղափոխականներին", ուղիղ եւ փոխաբերական իմաստով, պետք է աղբամանն ուղարկել, դա անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ»։


















































Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Կա՞ արդյոք քաղաքացիական հասարակություն Հայաստանում. Ստեփան Դանիելյան. (տեսանյութ)
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին