Ի՞նչու ՊՆ նախարարը աշխատանքից չի հեռացվում. Ի՞նչու հիմա խրամատներ չեք փորում. Հրանտ Բագրատյան
Իսկ գուցե մտածեք, որ ազերիները հարձակվում են, քանի որ այս չնթռլիկը կամա թե ակամա ազերիներին ասում է. ոչ մի սահման էլ չենք պաշտպանելու, էստի համեցեք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Լավ 6 գերի վերցրին (կամ առևանգեցին)։ ՊՆ-ից մեկը պատասխան տվե՞ց։ Էտ 6-ը երբ կաբել էին փռում ի՞նչու կողները զինված ջոկատ չկար։ Ի՞նչու ոչ-ոք չի պատժվում։ Ի՞նչու ՊՆ նախարարը աշխատանքից չի հեռացվում։ Կամ Սոթքից մինչև Շվանիձոր (Մեղրի) մինչև պատերազմը հայ-ադրբեջանական սահման չի եղել։ Ի՞նչու հիմա խրամատներ չեք փորում (ապագայում պատ ենք կառուցելու բացի Լաչինի հատվածից)։ Հիմա որ ասեմ վաղը մյուս օրը նոր հարձակումներ են լինելու, պիտի ասեք ազերիներին իշմար եմ տալի՞ս։ Իսկ գուցե մտածեք, որ ազերիները հարձակվում են, քանի որ այս չնթռլիկը կամա թե ակամա ազերիներին ասում է. ոչ մի սահման էլ չենք պաշտպանելու, էստի համեցեք։ Իսկ էն քիքիրը, մորքուրը մտածում է միայն իր բիզնեսի մասի՞ն»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին