Պատերազմից հետո փորձում են պարտությունը գցել Ռուսաստանի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան
Ռուսաստանից բացի այլ երկիր, որը կարող է մեր տարածաշրջանում էական նշանակություն ունենալ, չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակ համայնքի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Քարտեզը, որ նայում ենք, ակնհայտ է, որ Թուրքիայի դերն աճում է, ինչը մեզ անհանգստացնում է, և միակ երկիրը, որ կարող է դա զսպել, Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները։ Այլ երկիր, որը կարող է փոխարինել Ռուսաստանին, գոյություն չունի»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ բացի դաշնակցային կապերը Ռուսաստանի հետ Հայաստանն ունի նաև պատմական հարաբերություններ, մշակութային խորը կապեր, լեզվական առումով խնդիրներ չկան։
«Մենք պետք է ուրախ լինենք, որ կա երկիր, որը մեր հանդեպ տրամադրված է չափազանց դրական, և որի հետ պետք է խորացնել մեր հարաբերությունները։ Վերջերս նման խոսակցությունները ակտիվացել են։ Պատերազմից հետո փորձում են պարտությունը գցել Ռուսաստանի գրպանը, ինչն ինձ շատ անհանգստացնում է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի կարծիքով՝ ռուսաստանյան շուկան հսկայական է, ինչը թույլ կտա Հայաստանի տնտեսությանն արագ զարգանալ։
«Մեր արտահանման պոտենցիալը առանց Ռուսաստանի շուկայում ծավալվելու ուղղակի հնարավոր չէ զարգացնել։ Եվրոպայում ոչ մեկը մեր արտադրանքին չի սպասում։ Իսկ Ռուսաստանի հետ պայմանագրային շրջանակում ազատ է։ Մենք կարող ենք Հայաստանը շատ արագ ուրիշ դասի երկիր սարքել, շատ կարճ ժամանակահատվածում»,- ավելացրեց Ռոբերտ Քոչարյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»