Առաջին հանրապետության հաղթական օրերին վախճանվում է երրորդ հանրապետությունը. Լուռ ու առանց դիմադրության. ցավոք
Ավելի պարզ ուղղակի անհնար է բացատրել: Ամեն ինչ տեղի էր ունենում մոտավորապես այսպես:
Ամերիկացիները Իրաքում ֆինանսավորում, զինում էին Սադամ Հուսեյնին ու ուժեղացնում, որպեզի նա պատերազմի Իրանի դեմ: Ռուսները այդ ընթացքում ամեն կերպ փորձում էին օգնել Իրանին, իրականում սեփական սահմանների մոտ «նատոյացում» թույլ չտալու համար: Հետո ռուսները գնում էին: 10-15 տարի անց ամերիկացիները զորք էին մտցնում Իրաք, որ իրենց ֆինանսավորած Սադամը իբր չստեղծի զենք, որով կարող է հարվածել Ամերիկային: Արդյունքում Իրաքը որպես սուբյեկտ անհետացավ:
Ամերիկացիները Աֆղանստանում ֆինանսավորում, զինում էին մոջահեդներին ու ուժեղացնում, հետո գալիս էին ռուսները ու պայքարում մոջահեդների դեմ, իրականում սեփական սահմանների մոտ «նատոյացում» թույլ չտալու համար: Հետո ռուսները գնում էին: 10-15 տարի անց ամերիկացիները զորք էին մտցնում Աֆղանստան, որ իրենց ֆինանսավորած մոջահեդները չտրաքացնեն իրենց իսկ շենքերը արդեն Ամերիկայում: Արդյունքում Աֆղանստանը որպես սուբյեկտ անհետացավ:
Ամերիկացիները ու ՆԱՏՈ-ն Սիրիայում ֆինանսավորում, զինում էին Իսլամական Պետությանը ու ուժեղացնում: Կարճ ժամանակ անց Իսլամական Պետության ահաբեկիչները սկսեցին սպանել եվրոպացիներին ու ամերիկացիներին ամբողջ աշխարհով մեկ: Ամերիկացիները զորք մտցրեցին Սիրիա: Թուրքիան զորք մտցրեց Սիրիա: Իրանը զորք մտցրեց Սիրիա: Հետո Սիրիա եկան ռուսները: Իսլամական Պետությունը իրականում չոչնչացվեց, բայց Սիրիան որպես սուբյեկտ անհետացավ:
Երեկ անվտագության խորհրդի նիստում նիկոլը բոլոր իրար ատող այս տերություններին հրավիրեց մեր սահմանները պաշտպանելու: Սա կոչվում է՝ կերեք մեզ, մենք ապուշ ենք:
Հ.Գ. Ավիրված Սիրիայի տարածքը ու բնակչությունը մեզնից մեծ էին 7 անգամ: Չդիմացան:
Հ.Գ.Գ. Առաջին հանրապետության հաղթական օրերին վախճանվում է երրորդ հանրապետությունը: Լուռ ու առանց դիմադրության: Ցավոք:


















































«Ճշմարտության Ժամանակը / Время истины» (տեսանյութ)
Չեմ լինելու ոչ մի կուսակցության, դաշինքի, միավորման ընտրական ցուցակում
Երկրում Անվտանգության խորհրդի նիստ է անում երկրի համար ամենավտանգավոր անձը
Բյուջեում «քիչ փող ունենալու» պատճառով կրճատում են ՄԻՊ-ի ֆինանսավորումը, ինչո՞ւ են 1,5 մլն դրամ ստանում պատերազմում պարտված, համավարակի դեմ պայքարը տապալած նախարարները
«Կապիտուլյանտը, որը ելակ-վարտիքը չի տարբերում զեմլյա-վոզդուխից, ասում է բառացի` «Իսկանդերը» տրաքել է 10 տոկոսով». Ռուբեն Մխիթարյան
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...