Մի հատ զանգեք Անգլիա ու նոր հակառուսական հիստերիա բարձրացրեք
Երբ Նիկոլը բողոքում է ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունից, իսկ իրականում բողոքն ուղղված է Ռուսաստանին, պարզապես դուխը չի հերիքում Ռուսաստանին ուղղակի մեղադրելու, ու երբ նրա ուսապարկային գվարդիան քոփի-փեստով կրկնում է նրա բառերն ու սպառնում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, էս մարդիկ եւս մեկ անգամ չեն հասկանում, թե ինչ են ասում։
Հա, դիմեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բայց դիմելուց առաջ մի փոքր լիկբեզ անեմ դիմողների համար։
Եւ այսպես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ինչ-որ բանաձեւ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ Անվտանգության խորհրդի 15 անդամները քվեարկեն կողմ եւ պարտադիր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ նահանգները քվեարկեն կողմ եւ նրանցից որեւէ մեկը վետո չդնի։
Հիմա հարց հակառուսական-սորոսական կոնգլոմերատին՝ իսկ դուք վստա՞հ եք, որ Արցախի գրավյալ տարածքներում արդեն հսկայական ներդրումներ անելու հայտարարություն արած Մեծ Բրիտանիան, ում համար քաղաքականության գինը Բաքու-Ջեյհան նավթամուղով հոսող նավթն է, քվեարկելու է կողմ, որ ադրբեջանական զինուժն իր զորքը հանի Հայաստանի սուվերեն տարածքից։
Իհարկե՝ չի քվեարկելու եւ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, եթե անվտանգության մշտական անդամ որեէ երկիր բանաձեւին քվեարկում է դեմ, կամ՝ դնում է վետո, այն չի կարող ընդունվել։
Եւ հետո, ֆալցետով հակառուսական հիստերիա բարձրացնողներ, Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կանոնադրության 2-րդ հոդվածով, եւ ոչ թե 4-րդ, որը նշանակում է ագրեսիա ՀԱՊԿ որեւէ անդամի հանդեպ։
Դե, եթե նիկոլական իշխանությունն Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, պայմանագրային զինծառայողի սպանությունը, 6 զինվորի գերեվարումը զինված ուժերի պահպանության տարածքից չի համարում ագրեսիա, իսկ ինչի՞ եք ուզում, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը ձեր փոխարեն համարեն։
Բայց քանի որ Նիկոլի եւ նիկոլականության համար բոլորը մեղավոր են, այդ թվում՝ Դալայ Լաման, բայց ոչ ինքը, ես իմ վերջին հարցը համարում եմ զուտ հռետորական։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»