Դուք եք Արցախը հանձնել. «Իմ քայլի» պատգամավորը գտավ «մեղավորին»
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, պարզվում է՝ պատրաստվում է լրագրողների հարցերին պատասխանելու համար: Այդ մասին տեղեկացանք անձամբ, բախտի բերմամբ պատգամավորի մանդատ ձեռք բերած, տարրական էթիկայի կանոնների չտիրապետող, հայ աղջկա վրա դռներ շրխկացնող պատգամավորից.
-Այսօր պատրաստ չեմ հարցազրույցներ տալու համար:
-Ինչո՞ւ:
-Ասացի՝ պատրաստ չեմ:
-Իսկ Արցախը հանձնելուն պատրա՞ստ էիք:
-Արցախը Դուք եք հանձնել:
-Ես, հետաքրքիր է: Դուք որտե՞ղ եք եղել, առաջնագծում եղե՞լ եք:
-Դուք ինձ խանգարում եք:
-Դուք էլ իմ մասնագիտական աշխատանքին եք խոչընդոտում...
-Ի պատասխան՝ ոչ ավել, ոչ պակաս դռան շրխկոց:
Սա է մերօրյա պատգամավորների իրական կերպարը: Ուղղակի լավ կլիներ, որ այդպես դռներ շրխկացնելով՝ թույլ չտային Արցախը հանձնելու գործընթացը իրականացվեր, կանխեին թշնամու ներխուժումը ՀՀ տարածք, մեր զինվորներին մեր իսկ հողում գնդակահարելն ու գերի վերցնելը, կարողանային մեր մյուս գերիներին վերադարձնել... Որ մեկն ասես»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց