Հրաժարական են ներկայացրել նաև Այվազյանի տեղակալները և 6 դեսպաններ. Գաբրելյանով
Հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը իր աղբյուրներին հղումով մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ԱԳՆ-ում տիրող իրավիճակի մասին։
«Տեղեկատվությունը հաստատված է մի քանի աղբյուրներից։
Առաջինը ՝ նախարար Այվազյանը հրաժարական է տվել Փաշինյանի այն խոսքերից հետո, թե սահմանազատման և հողերի հանձնման վերաբերյալ դիրքորոշումը համաձայնեցված է ԱԳՆ-ի հետ։ Այվազյանը շատ կոշտ ձևով Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասել է, որ ազգի դավաճանի հետ չի աշխատի։ Այսօր երեկոյան հրաժարական են ներկայացրել Այվազյանի բոլոր տեղակալները։
Փաշինյանի հետ կտրականապես հրաժարվել են աշխատել նաև Հայաստանի մի քանի առանցքային դեսպաններ՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Եվրամիությունում, Գերմանիայում, և Ավստրիայում։ Դեսպանները հրաժարական են տվել։ Բացատրությունը մեկն է ՝ ԱԳՆ աշխատակիցները կտրականապես դեմ են սահմանազատմանը , քանի դեռ հստակ չի որոշվել Արցախի կարգավիճակը։
ԱԳՆ-ում նշում են, որ, եթե Փաշինյանը ստորագրի դավաճանական պայմանագիրը, Արցախի մասին կարելի է մոռանալ։ Իրադարձությունները արագրացրեց այն, որ Փաշինյանը որոշեց սադրանք կազմակերպել ու իր ինտրիգներում ներառել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային»,-գրում է Գաբրելյանովը։


















































Փաշինյանը, հիստերիայի մեջ ընկած, զանգահարում է բոլոր ուժայիններին և պահանջում է ճնշում գործադրել ԱԳՆ-ի աշխատակիցների նկատմամբ
Ալիևը շտապում է ու լավ հասկանում, որ Քոչարյանը շատ արագ կարգի կբերի Հայաստանն ու բանակը. Արամ Գաբրելյանով
Սկսվել է հայկական քաղաքական վերնախավի արտագաղթը դեպի հաղթողների ճամբար. Գաբրելյանով
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»