Դրա հետեւանքը լինելու է թմրամոլության կտրուկ աճը. Քոչարյանը՝ արդյունաբերական կանեփի մասին
Անընդհատ տարածվում էր, որ էս նոր քայլածների մեջ կանեփի սիրահարները շատ են, ես չգիտեմ այդպես է, թե ոչ, բայց գյուղատնտեսության այսքան խնդիրների առկայության դեպքում կանեփ ենք բերում աճեցնենք: Այս մասին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում արդյունաբերական կանեփի արտադրություն սկսելու մասին կարգավորումներին:
«Դրա հետեւանքը լինելու է այն, որ կտրուկ աճ է լինելու թմրամոլության, աճելու է կանեփի հասանելիությունը: Սա արագ պետք է վերանայել:
Ես չգիտեմ, թե ինչ բացատրություն են սրան տվել, իմ տպավորությամբ այս իշխանության վրա ազդեցություն ունեցող մի քանի մարդիկ որոշել են, որ կարող են այդ ուղղությամբ որոշակի բիզնեսներ ծավալել:
Որեւէ երկիր ցույց տվեք Լատինական Ամերիկայում, որ զարգացել է կոկայի կամ կակաչի, կոկաինի կամ կանեփի արտադրության վրա: Սա ավելիչ գործողություն է եւ յուրաքանչյուր քաղաքացի, որ երեխա ունի, պետք է առաջին հերթին մտածի այդ երեխայի ապագայի մասին, որ ամեն քայլափոխի այդ երեխան հնարավորություն է ունենալու հաշիշ ձեռք բերել եւ օգտագործել»,-ասաց նա


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց