Փաստաբանները Նիկոլ Փաշինյանի դեմ հայց են ներկայացրել դատարան
Փաստաբաններ Վահե Հովսեփյանը եւ Վարդան Առաքելյանը հայցով դիմել են վարչական դատարան, որպեսզի թույլ չտան, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի պետական սահմաններին, տարածքների ամբողջականությանը վերաբերող փաստաթուղթ ստորագրի։ Խոսքը վերջին օրերին համացանցում տարածված փաստաթղթի մասին է, որը ստորագրելու պատրաստակամություն է հայտնել Փաշինյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Հովսեփյանը։
Հայցի հետ նաեւ դատարանին միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Փաշինյանին արգելեն մինչեւ այս գործի քննության ավարտը որեւէ խնդրահարույց փաստաթուղթ չստորագրի։ «Փաշինյանը չունի իրավունք եւ լիազորություն որեւէ փաստաթուղթ ստորագրելու եւ, որպես վարչապետ, Հայաստանի անունից հանդես գալու։ Փաշինյանը հրաժարական ներկայացելու պահից այլեւս վարչապետ չի հանդիսանում, առավել եւս վարչապետի պաշտոնակատար։ Սա հստակ նախատեսված է Սահմանադրությամբ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ փաստաթղթից հասկանալի է, որ այն միջազգային պայմանագիր է, իսկ այդ պարագայում, ըստ Սահմանադրության, հարկավոր են ներպետական ընթացակարգեր, որոնք անցնելուց հետո է հնարավոր ստորագրումը։
Փաստաբանը նաեւ նկատեց, որ փաստաթուղթը ենթադրում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, իսկ սա ենթադրում է հանրաքվեի անցկացում։ «Փաստորեն նման փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չունեցող անձը փորձում է շրջանցել այս իրավական ընթացակարգերը եւ ստորագրել փաստաթուղթը»,- նշեց Վ․ Հովսեփյանը՝ նկատելով, որ իրենց հայցի նպատակն այդ ստորագրումը կանխելն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց